36 տարի անց` դեկտեմբերի 7-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը. Շիրակի թեմ
Սույն թվականի դեկտեմբերի 7-ին՝ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից 36 տարի անց, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ տեղի կունենա Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը: Այս մասին հայտնում են Շիրակի թեմից:
«Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց աղոթական մասնակցությունը բերելու Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը»: