Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ԿամԱԶ-ի համասեփականատերերի ցանկից. Kommersant
«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը դադարել է բաժնեմաս ունենալ «Ավտոինվեստ» ՍՊԸ-ում, որը ցուցակագրված է որպես ԿամԱԶ բեռնատարների խոշորագույն ռուսական արտադրողի բաժնետերերից մեկը:
Այս մասին գրում է kommersant-ը:
Գործարարի մասնաբաժինը փոխանցվել է Դմիտրի Արտյակովին: Փաթեթի արժեքը Մոսկվայի բորսայում գնահատվում է 3,11 մլրդ ռուբլի։
Ըստ Forbes-ի` Դմիտրի Արտյակովը խոշոր երկաթուղային «Մոդում-Տրանս» ընկերության համասեփականատերն է։ Դմիտրի Արտյակովը «Ռոստեկ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «ԱվտոՎԱԶ»-ի նախկին նախագահ և Սամարայի շրջանի նախկին ղեկավար Վլադիմիր Արտյակովի որդին է։