Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»
Քաղաքականություն

Չալոն Նիկոլից ավելի սկզբունքային վարչապետ կլիներ. Արմեն Աշոտյան

ՇՈՒՆՆ ու հողԱՏՈՒՆ
 
Շանս շատ էի կարոտում։ Բանտում հաճախ էի հիշում մի բուռ քյոմուր սև, շարժվող ու փափուկ բշտիկին, ում կալանքիցս 2 ամիս առաջ ընկերներիցս մեկը նվիրեց ինձ։
 
Կինս շոկի մեջ էր, «կամ ես, կամ շունը»` անհողդողդ ձայնով վերջնագիր ներկայացրեց ինձ, մինչ այդ, սակայն, բոլ-բոլ սիրելով մեր տանը անսպասելիորեն հայտնված, հազիվ քայլող, անվերջ նվնվացող և տան հատակին իր հեղուկ «հետքը» դրոշմած սևուկ փրչոտին։
 
Բայց դե, գիտեք, հանրապետականները «կամ-կամերը» չեն ընդունում և ոչ մի դրսևորման մեջ, ուստի, գործի դնելով իմ ողջ դիվանագիտական զինանոցը և հմայքը, մարդ ու կին հասանք այդքան բաղձալի «և-և-ին»։ Եվ շունիկը, ում անունը իր սև բրդոտության և իմ լատինասիրության պատճառով դրեցինք Կարբոն, մնաց մեզ հետ։
 
Երբ անցյալ տարի հունիսի 15-ին Նիկոլի անմիջական հրահանգով մի խումբ թիկնեղ և ֆուլլ զինված հատուկջոկատայիններ ինձ ձերբակալեցին, վերջին խոսքերս, որ գոռացի դարպասներից դուրս գալով, եղել են` «շանը չմոռանաք կերակրել»։
 
Ազատազրկման առաջին ամիսներին հարազատներիս տեսակցելու կամ իրենց հետ խոսելու իրավունք չունեի։ Հետո տնեցիք սկսեցին գալ, իսկ շունս շարունակում էր առանց ինձ տեսնելու մեծանալ։ Ի դեպ, երբ Նիկոլին վերջապես ճամփենք և սկսենք լուծել երկրի առաջնային հարցերը, կարելի է հետո մտածել մի օրենսդրական նախաձեռնության մասին, որպեսզի տնային կենդանիները, որոնք շատ-շատերի մոտ գրեթե ընտանիքի անդամ են դառնում, նույնպես կարողանան այցելել ազատազրկված անձանց։
 
Կինս պատմում էր, որ երբ բերդից տուն էի ուղարկում իմ օգտագործված անձնական իրերը և շորերը, Կարբոնը անդադար հոտոտում էր այդ տոպրակը և փորձում լպստել։
15 ամիսների ընթացքում շունս, ում ցեղատեսակը սկզբից դիտում էինք որպես գամփռ, բայց հետո պարզվեց, որ ալաբայ է, ապրում էր մերոնց հետ, մեծանում էր՝ անփոխարինելի ընկեր դառնալով և յուրահատուկ անտիսթրես ծառայելով իմ կալանավորման պատճառով ծանր ապրումները սքողող տղաներիս և կնոջս համար։
 
Խափանման միջոցի փոփոխության հաջորդ օրը ՔԿՀ ուղեկցողների հետ միասին հատեցինք տան դարպասների շեմը, որտեղ բակում ինձ դիմավորեց մի դըբռ շուն՝ մեծ գլխով և բամփ ու խռպոտ հաչոցով։ Հոգուս խորքում անհանգիստ, զգուշորեն մոտեցա շանս՝ ինքս ինձ հարցնելով` արդյո՞ք կճանաչի ինձ։ Դմբուլս կտրեց հաչոցը, մի քանի վայրկյան հոտոտեց ինձ, և, «Жди меня» հաղորդման հերոսների հուզմունքով, թքառատ լպստոցներով ու հրճվանքով ջանդակով մեկ թռավ վրաս։
 
Տնային կալանքի ռեժիմը ենթադրում է, որ քանի որ տանն եմ և օրվա առաջին կեսը՝ միայնակ, պարտավոր եմ զբաղվել նաև տան հոգսերով, որոնց շարքում բակ ու ծառ ունենալու դեպքում առաջնային խնդիրներից մեկը ջրելն է։
 
Մի հին շորտիկ ու կիսամաշ կոշիկ գցելով վրաս, երկար շլանգով ծառերը ցողելը դարձել է օրվա կարևոր զբաղմունք, որը, սակայն, հունից հանում է շանս։
Այդ ամբողջ գործընթացի ընթացքում Կարբոնը ջղային, նյարդահաչ իրարանցման մեջ էր հայտնվում։ Սկզբից կարծում էի, թե իմ ձգելուց ոլորվող շլանգից է նեղվում, փորձում էի ավելի հանդարտ շարժվել, բայց չէր օգնում։ Շունս իրեն ճղում էր։ Հետո կարծեցի, թե ջրից է նեղվում, ու սկսեցի իրենից հեռու ջրել, որ նրան գեթ մեկ կաթիլ չդիպչի։ Դա էլ չէր օգնում. Կարբոնս Լևիտանի ձայնով ու Քոնոր ՄաքԳրեգորի պատվախնդրությամբ շարունակում էր բարկանալ։
 
Եվ ահա մի երեկո, երբ հերթական անգամ բակը ջրջրելուց հետո բաց թողեցի շանս ու որոշեցի մաքուր օդին սիգարետ ծխել, ականատես եղա մի արարողության, որը բացահայտեց շան շարունակվող սթրեսի արմատը։ Ազատություն ստանալուն պես Կարբոնը հերթով և խիստ կանոնակարգված շրջում էր բակում ու շատ կոնկրետ ծառերի, թփերի տակ հետևի թաթերից մեկը բարձրացնելով և ֆիզիոլոգիական ֆունկցիաների գործադրմամբ` իր կենսատարածքի, իր իշխանության, իր ներկայության դրոշմն էր դնում։
 
Փաստորեն, շունս ներվայնանում էր, երբ իմ ջրելու հետևանքով ջնջվում էր իր «դեմարկացիոն» նշանային համակարգը։ Կարբոնս փրփուրը բերանին պայքարում էր, որ իր տարածքը անխախտ մնա, որ ոչ մեկ, նույնիսկ ես, չոտնձգեմ իր պատասխանատվության տակ գտնվող տարածքի վրա։
 
Մտքումս զուգահեռներ անցկացրեցի, թե ինչպես է շունս կռիվ տալիս նրա համար, ինչ իրենն է, ինչպես է պատրաստ վերահաստատել իր ազդեցությունն իր արեալում, ինչպես է պաշտպանում իր օջախը նիկոլական խայտառակ զիջողականության, քայքայիչ անհայրենիքության, ստոր սահմանապղծության հետ։
Լավ, դժվա՞ր է դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելիս առաջնորդվել գոնե Կարբոնի սկզբունքայնությամբ, տնասիրությամբ, հայրենատիրությամբ և համառությամբ։ Սահմանազատման և սահմանագծման ողջ խայտառակությունն ապացուցում է, որ, իրոք, Չալոն Նիկոլից ավելի սկզբունքային վարչապետ կլիներ…
 
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ