«Հnղի համար հnղ դարձած հազարավոր տղերքի ու նրանց մայրերի шնեծքը հավերժ ձեր ու ձեր սերունդների վրա թող լինի, հnղավաճառ բnրենիներ. զոհվածի մայր
44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը` Ալիսա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հողի համար հող դարձած հազարավոր տղերքի ու նրանց մայրերի անեծքը հավերժ ձեր ու ձեր սերունդների վրա թող լինի, հողավաճառ բորենիներ:
Նման մի բորենի 2019-ի ամառային զորակոչից առաջ հայտնվեր ու դեմքի նույն բավարարված արտահայտությամբ պատմեր, թե ինչ գերագույն հաճույք է աթոռի ու կայուն պարգևավճարի դիմաց հողի վաճառքով զբաղվելը:
Այդ դեպքում երևի կմտածեինք, հողի պաշտպան դառնալուց առաջ երկար կմտածեինք... երևի»: