ԱԺ-ից պատգամավորներ են գործուղվում Թբիլիսի խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 25-28-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ եւ Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»։