«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ Սրբազան
Հասարակություն

«Ակադեմիական քաղաքը» հեղափոխական գաղափար չէ, ռազմավարական հայեցակարգային նախագիծ է․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի, Ագրարային համալսարանի, Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի, գիտահետազոտական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի տեխնոլոգիական կլաստերի նկարագիրը:

Նիկոլ Փաշինյանը խոսել է Ակադեմիական քաղաք նախագծի մասին և նշել, որ այն հեղափոխական գաղափար է: «Պիտի ասեմ, որ իրականում «Ակադեմիական քաղաք» նախագիծը հեղափոխական գաղափար չէ, այլ «Ակադեմիական քաղաք» նախագիծը փորձ է զարգացնելու և հետագա զարգացումն ապահովելու Հայաստանում հաստատված կրթական, գիտակրթական լավագույն ավանդույթների»,- նշել է Փաշինյանը և հավելել, որ ի սկզբանե որպես գիտակրթական միջավայր նախագծված Երևան քաղաքի կենտրոնն ավելի շատ դարձել է կոմերցիոն միջավայր, որն ինչ-որ չափով հակադիր է կրթական միջավայրին: «Գլոբալ առումով «Ակադեմիական քաղաքի» գաղափարը հետևյալն է՝ ձևավորել կրթական միջավայր, որի առանցքում կլինի հենց կրթությունը, գիտությունը, հետազոտությունը և կյանքը կկազմակերպվի կենտրոնում՝ ունենալով այս ռազմավարական նպատակները»,-ընդգծել է Կառավարության ղեկավարը:

Փաշինյանը նաև նշել է, որ «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ընկերության հետ համատեղ մշակված հայեցակարգային պլանի վրա է հիմնված լինելու հետագա բովանդակությունը:

Այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի առանցքային բաղադրիչներից մեկը՝ սոցիալական բաղադրիչը, ըստ որի՝ բոլոր ուսանողները, ովքեր անհրաժեշտությունը կունենան, կապահովվեն ուսանողական կացարաններով, ինչն այսօրվա բուհական համակարգի ամենամեծ խնդիրներից մեկն է: Վարչապետն անդրադարձել է նաև բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար ուսման վարձի ճկուն համակարգին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բազմաթիվ ուսանողներ իրենց առաջին աշխատանքային փորձը կունենան հենց «Ակադեմիական քաղաք»-ում իրենց իսկ մասնագիտությունների գծով: Այս համատեքստում, Փաշինյանը նշել է, որ «Ակադեմիական քաղաք»-ն իրականում բազմաշերտ նախագիծ է:

Ընդգծելով նմանատիպ հանդիպումների կարևորությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այն, ինչ մենք առաջարկում ենք՝ ռազմավարական հայեցակարգային նախագիծ է, և հույս ունենք, որ այս կարգի քննարկումների արդյունքում այս նախագիծը նաև ձեր հարցադրումների, շեշտադրումների, առաջարկների, պատկերացումների բերումով էականորեն կզարգանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է՝ շատ կարևոր է, որ «Ակադեմիական քաղաք»-ի բոլոր կլաստերները կունենան իրենց ավագ դպրոցները և նշել, որ սա կարևոր է նրանով, որ դպրոցից բուհ սահուն անցում կատարելու հնարավորություն է ընձեռվում:

Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ՏԵխնոլոգիական կլաստերը, խոսել է start up թաղամասի մասին, համոզմունք հայտնել, որ տեխնոլոգիական կլաստերը հնարավորություն կտա ակադեմիական զուտ ուսումնառությունը համատեղել գործնական, պրակտիկ հմտությունների ձեռքբերման հետ, աշխատանքային հմտությունները տեղում զարգացնել, փորձարկել, որն իր հերթին հնարավորություն կտա գնահատել տեխնոլոգիական կրթության որակը և մակարդակը:

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է «Ակադեմիական քաղաք» տանող երկաթուղային հանգույցի, տրանսպորտային համակարգի մասին, նշել, որ այդ համատեքստում Կառավարության նախորդ նիստում հաստատվել է իտալական տրանսպորտային ընկերության հետ պայմանագիրը:

Մյունխենի Տեխնիկական Համալսարանի (TUM International GmbH) ծրագրերի ավագ ղեկավար՝ Ջորջետա Աուկտորն իր հերթին ներկայացրել է Մյունխենի Տեխնիկական Համալսարանի գործունեությունը և «Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ նախատեսվող համագործակցության շրջանակը:

Հաջորդիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Մյունխենի տեխնիկական համալսարանի ներկայացուցիչ Ջորջետա Աուկտորը պատասխանել են ներկաների հարցերին: