Կազանում այսօր մեկնարկում է BRICS–ի 16-րդ գագաթնաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
Թաթարստանի մայրաքաղաքում` Կազանում այսօր մեկնարկում է BRICS–ի 16-րդ գագաթնաժողովը, որ կնախագահի Վլադիմիր Պուտինը։ Այն կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։
Գագաթնաժողովին սպասվում է մոտ 20 հազար պատվիրակ՝ 36 երկրներից, որոնցից 22-ը կներկայացնեն պետական ղեկավարները։
Հիմնական թեման է «Բազմակողմանիության ամրապնդումը՝ հանուն համաշխարհային արդար զարգացման և անվտանգության»։
Հիշեցնենք, որ BRICS–ի գագաթնաժողովին կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանը BRICS–ին անդամակցության հայտ է ներկայացրել, որը կքննարկվի այս գագաթնաժողովում։ Կառույցին միանալու մասին հայտնել է նաև Թուրքիան։