Երբ 2014-ին Փաշինյանը կողմ էր քվեարկում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին, այդ ժամանակ մտածո՞ւմ էր՝ Արցախն Ադրբեջան է և վերջ. Արծվիկ Մինասյան
Մենք հերթական անգամ ականատես եղանք ստի ու կեղծիքի չափաբաժնի շարունակությանը. ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Երբ ո'չ ավելի, ո'չ պակաս ԱԺ նախագահն, ըստ էության, ոչ միայն խոսում է ադրբեջանական խոսույթով, Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու մեղադրանքներով, այլև մեղադրում է ազգային ուժին ինչ-որ ժամանակ այդ նույն գործողությունները կատարելու մեջ»,- ասաց Մինասյանը։
Նա իշխող քաղաքական ուժին հիշեցրեց, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին, ինչի համար մեղադրում են ՀՅԴ-ին, կողմ է քվեարկել նաև Նիկոլ Փաշինյանը։
«Հարց՝ երբ 2014-ին քվեարկում էր, ինքն էլ էր այդ ժամանակ մտածո՞ւմ՝ Արցախն Ադրբեջան էր և վերջ, եթե այո, ապա էն գլխից մտածում էր Արցախն ինչպես թողնել Ադրբեջանի կազմում, եթե ոչ՝ ձեր ամբողջ այս թեզը փլուզվում է»,- ասաց նա։