Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռ հավաքելով, բաղչագո՞ղ էիր գնացել…. Էդուարդ Շարմազանովը՝ Ալեն Սիմոնյանին
Նիկոլիստներից մեկը քիչ առաջ ԱԺ-ում, Արցախի մասին խոսելուց, ասում է՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել։ Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Դրան ասեք բա Ադրբեջանի տարածք Նիկոլն իր որդուն ինչո՞ւ էր ուղարկել ծառայության։
Նիկոլն ի՞նչ գործ ուներ առանց Ալիևի «խալխի երկրում» ինագուրացիա էր անում։
Ո՞վ էր Նիկոլին ու ՔՊ-ականնեդին թույլ տվել Շուշիում քոչարի պարել։
Նենց էր պարում, կարծես ինքն էր ազատագրել Շուշին։
Նույն Նիկոլը ինչո՞ւ էր «Ադրբեջանի տարածքը» հռչակում Հայաստան։
Դու ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռը ձեռքդ։
Բաղչագողությունը քրեորեն պատժվում է, սա գոնե գիտե՞ս։
Վաղը ձեր այդ հիմար հայտարարությունները կարող են հիմք հանդիսանալ ձեր շեֆի՝ Նիկոլի Բաքվի դատարանի առաջ կանգնելու համար, «օկուպանտ», իսկ քեզ ու պաշտպանության նախարարին էլ, որպես Աղդամի բաղերից նուռ «յուրացնող»։
Ձեր մասին չեք մտածում՝ ջհանդամ, բայց Նիկոլին ինչու՞ եք «փուռը տալիս»»։