Այդ մարդը մեղքի բաժինը տեղափոխում է բոլորի վրա. Բագրատ Uրբազանը` Նիկոլ Փաշինյանի մասին
Բոլոր փաստաթղթերը եղել են մեկ մարդու ստորագրությամբ, բայց այսօր հավաքական մեղավորության հիմքն է դրվում։ Այս մասին ասել է Բագրատ Սրբազանը:
«Աշխատանքային կանոնակարգն անցել է Սահմանադրական դատարանով, անցնում է Ազգային ժողովով ու այդպիսով այդ մարդը մեղքի բաժինը տեղափոխում է բոլորի վրա։
Նախ՝ Սահմանադրական դատարանի դատավորների, հետո՝ Ազգային ժողովի խմբակցության, այնուհետև՝ անուղղակի ձևով բոլոր այն հայ մարդկանց վրա, որոնք քվեարկել են այս կուսակցության օգտին»։