«Ես կաշկանդվածություն ունեմ»․ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի գործընկերների հետ պայմանավորվել է որոշ բաների մասին չխոսել
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սահմանազատման մասին խոսելիս իրեն կաշկանդված է զգում։
«Ես կաշկանդվածություն ունեմ»,- հայտարարեց նա ԱԺ ամբիոնից և իր հայտարարությունը փորձեց բացատրել նրանով, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա շատ բաների մասին չխոսել։
«Մենք պայմանավորվածություն ունենք, որ սահմանազատման կանոնակարգի այս կամ այն հատվածի վերաբերյալ մեկնաբանություն չտալ, եթե միասին չենք քննարկել և չենք հրապարակել կողմերի դիրքորոշումները»,- ասաց Գրիգորյանը։
Նա վստահեցրեց, որ Ադրբեջանն էլ է պահում այդ պայմանավորվածությունը:
«Պայմանավորվել ենք, որ հանրային խոսքում մամլո հաղորդագրությունները սահմանազատման վերաբերյալ, դետալների քննարկումների արդյունքների մասով, սահմանափակված լինեն»,- ասաց փոխվարչապետը։
Նրա գնահատմամբ` սա զգայուն գործընթաց է։
«Եթե թվում է, որ դա միայն Հայաստանում է այդպես զգայուն, դա այդպես չէ»,- ասաց Գրիգորյանը։