Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»
Քաղաքականություն

ՍԴ այս խայտառակ որոշումը, անկասկած, օգտագործվելու է Հայաստանի վարչախմբի կողմից՝ իր հետագա կապիտուլյանտական քաղաքականությունը «լեգիտիմացնելու» նպատակով. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
 
«Հայաստանի Հանրապետության գործող կառավարիչները Ազգային ժողով են ներկայացրել 2024 թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։

Այդ կանոնակարգի վավերացմամբ գործող վարչախումբը շտապում է իրավական շղարշ հաղորդել Ադրբեջանի թելադրանքով իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խաթարող և հետագա տարածքային լրջագույն զիջումներ պարունակող գործընթացին։ Այդ խնդրին է լծվել նաև 2020 թ․ հունիսին Սահմանադրության հակասահմանադրական փոփոխության միջոցով ձևավորված Սահմանադրական դատարանի մեծամասնությունը, որը ս․ թ․ սեպտեմբերի 26-ին որոշել է, որ դրանում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: 
 
Կատարելով վարչախմբի պատվերը, Սահմանադրական դատարանը, առանց որևէ կերպ անդրադառնալու բուն խնդրին՝ կանոնակարգի դրույթների համապատասխանությանը Սահմանադրությանը, կամայական մեկնաբանությունների միջոցով փաստացի փոխել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը՝ դրանից հանելով մեր Սահմանադրության հիմքը հանդիսացող «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»: Վերացնելով Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, գործող վարչախումբը ընդառաջ է գնում արցախահայության կենսական իրավունքներից հրաժարվելու Ադրբեջանի պահանջներին։ Սահմանադրական դատարանի այս խայտառակ որոշումը, անկասկած, օգտագործվելու է Հայաստանի վարչախմբի կողմից՝ իր հետագա կապիտուլյանտական քաղաքականությունը «լեգիտիմացնելու» նպատակով։ 
 
Սահմանադրական դատարանը որևէ կերպ չի գնահատել կանոնակարգի նախաբանում սահմանված սահմանազատման այսպես կոչված «հիմնարար սկզբունքը»՝ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը, որը, ի հեճուկս «հիմնարար սկզբունք» հորջորջվելուն, նախաբանի հաջորդ իսկ նախադասությամբ կարող է փոփոխվել մեկ այլ «հիմնարար սկզբունքով»։ Ակնհայտ է, որ կանոնակարգի նախաբանի ձևակերպումների միջոցով Ադրբեջանը հող է նախապատրաստում ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանները որպես սահմանազատման հիմք ընդունելուց հրաժարվելուն։ 

Հարկ է միաժամանակ ընդգծել, որ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը ցանկացած պարագայում չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ, քանի որ այն ոչինչ չի պարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունենցող սահմանների ճանաչման վերաբերյալ։ Այդ հռչակագրի համաձայն անկախ պետությունները միայն ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: ԱՊՀ շրջանակներում անդամ պետությունների միջև գոյություն ունեցող սահմաների ճանաչումը ամրագրվել է միայն 1993 թ․ հունվարի 22-ի Կանոնադրությամբ։ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք հանդիսանալու առումով առարկայազուրկ է նաև այն պատճառով, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է դարձել միայն 1993 թ․, քանի որ մինչ այդ Ադրբեջանը հրաժարվել էր վավերացրել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման համար հիմք հանդիսացող Ալմա-Աթայի արձանագրությունը և Մինսկի պայմանագիրը:

Եթե Հայաստանի կառավարության նպատակ է դրել որպես սահմանազատման հիմք ընդունել  ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանը, ապա դրա համար իրավաբանական միակ վավերական հիմքը «Հայկական ԽՍՀ ևԱդրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին» 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունն է: Ի հեճուկս Հայաստանի կառավարիչների պնդումների, 1988 թ․հունվարի 12-ի արձանագրությունը լիովին հիմնված է եղել այն ժամանակ գործող խորհրդային երկու հանրապետությունների սահմանադրությունների վրա, որոնց համաձայն սահմանազատման համար իրավասու մարմինները հանդիսացել են այդ հանրապետությունների կառավարությունը, այլ ոչ թե Գերագույն խորհրդի նախագահությունը։ Այդ արձանագրությունը երկու հանրապետությունների Գերագույն խորհրդի նախագահությունների կողմից որևէ վավերացման կամ հաստատման կարիք չի ունեցել։ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը հենց ինքն է փաստել, որ այդ աշխատանքների արդյունքում կատարված սահմանազատումը ևսահմանագծումը վերջնական են և իրավաբանական ուժ ունեն: 
 
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի ս․թ․ սեպտեմբերի 12-ի հայտարարությունում արդեն իսկ մատնանշել ենք կանոնակարգի 5-րդ հոդվածում ամրագրված հատվածական սահմանազատման լրջագույն վտանգները երկրի տարածքային ամբողջականության և անվտանգային համակարգերի համար։ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ որևէ կերպ չի անդրադարձել նաև այս խնդրին։ Այն, որ հատվածական սահմանազատումը միայն պոտենցիալ վտանգ չէ, փաստվում է նաև արդեն իսկ կատարվածով, երբ ս․ թ․ մայիսի 15-ի արձանագրության հիման վրա, ոտնահարելով Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների դրույթները, Ադրբեջանին հանձնվեցին իրավաբանորեն Տավուշի մարզի կազմում գտնվող տարածքները։ 
 
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը առնվազն տարակուսելի է համարում այն փաստը, որը այս փաստաթուղթը առհասարակ անցկացվում է միջպետական պայմանագրի վավերացման ընթացակարգով։ Մենք մտավախություն ունենք, որ սույն կանոնակարգի հաստատումը վավերացման միջոցով, այն պարագայում, երբ այն ուղղակիորեն նախատեսված չէ կանոնակարգով, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից խնդրո առարկայի հետ կապ չունեցող հակասահմանադրական մեկնաբանությունները նպատակ ունեն հետագայում օգտագործվել որպես «իրավական» հիմք՝ հետագա հակապետական զիջումների արդարացման համար։