Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»
Քաղաքականություն

Բացահայտվել է ՄԱԿ-Ադրբեջան համաձայնագրի տեքստը՝ Բաքվում կայանալիք կլիմայի գագաթնաժողովի համար. Հարութ Սասունյան

Քանի որ նոյեմբերի 11-ին Բաքվում նախատեսված է անցկացնել ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովը (COP29), գնալով ավելի հստակ է դառնում, որ չպետք է Ադրբեջանին թույլ տրվեր հյուրընկալել նման հեղինակավոր հավաք։ Ի հավելումն Բաքվում էթնիկ զտումների և հայ բանտարկյալների անօրինական կալանավորման վերաբերյալ հայկական բողոքների՝ ամբողջ աշխարհում առարկություններ են առաջացել Բաքվում համաժողովի անցկացման վերաբերյալ՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ և շարունակական խախտումների պատճառով։

Հոկտեմբերի 10-ին Human Rights Watch կազմակերպությունը (HRW) հրապարակեց մի հոդված՝ «COP29-ը հյուրընկալող երկրի համաձայնագրում բացակայում է իրավունքների պաշտպանությունը. Ադրբեջանը պետք է երաշխավորի քաղաքացիական հասարակության մասնակիցների իրավունքները կլիմայի համաժողովում» վերնագրով: HRW-ն իր լուրջ մտահոգությունն է հայտնել Բաքվի կողմից համաժողովի հյուրընկալման կապակցությամբ։

HRW-ն ձեռք է բերել ՄԱԿ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրի պատճենը, որը չի հրապարակվել, չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի անդամները պնդել են, որ «հյուրընկակող երկրի համաձայնագրերը պետք է հասանելի լինեն հանրությանը և պետք է պահպանվի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային իրավունքը»:

HRW-ն հորդորել է ՄԱԿ-ին  «հրապարակային կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքների վերաբերյալ իր պարտավորությունները և նպաստել կլիմայի համաժողովին հարգելու մարդու իրավունքները»: Amnesty International-ը ևս նման պահանջ է ներկայացրել այս տարվա հուլիսին։ Կարևոր է, որ Համաձայնագիրը պաշտպանի ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այլև համաժողովի հազարավոր միջազգային մասնակիցների անվտանգությունն ու ապահովությունը։

Երբ ես սեղմեցի HRW-ի հոդվածում ներառված հղման վրա, գտա 20 էջանոց համաձայնագրի տեքստը, որը ստորագրվել է ՄԱԿ-ի և Ադրբեջանի կառավարության միջև 2024 թվականի օգոստոսին։ HRW-ն դժգոհել է, որ համաձայնագիրը «լի է զգալի թերություններով և անորոշություններով մասնակիցների իրավունքների պաշտպանության առումով»: Օրինակ, թեև համաձայնագրում ասվում է, որ համաժողովի մասնակիցները «կվայելեն անձեռնմխելիություն իրավական գործընթացից՝ բանավոր կամ գրավոր խոսքերի և իրենց կողմից կատարված ցանկացած գործողության համար», այն պահանջում է, որ նրանք «հարգեն Ադրբեջանի օրենքները և չմիջամտեն նրա «ներքին գործերին»»։

Ահա տորագրված համաձայնագրի կարևորագույն կետերը.

Կառավարությունը [Ադրբեջանի] պարտավորվում է պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները, մարդու արժանապատվությունը և արժեքը, ինչպես նաև բոլոր մասնակիցների հավասար իրավունքները, որոնք մասնակցում են նախաժողովային հանդիպումներին/համաժողովներին/ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ժողովներին»։

 «Բաքվի օլիմպիական մարզադաշտի տարածքը, որտեղ պետք է անցկացվեն համաժողովը և նախընտրական հանդիպումները, ներառյալ դրանից անմիջապես դուրս գտնվող ցանկացած տարածք, կլինի Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության և ապահովության վարչության անմիջական վերահսկողության և հակակշռի ներքո….»:

«Հյուրընկալող երկրի աջակցող և տեխնիկական անձնակազմը պետք է առաջնորդվի ամենաբարձր էթիկական և մասնագիտական չափանիշներով և ակնկալվում է, որ կվարվի ազնվությամբ ու հարգանքով: Կառավարությունը պետք է ապահովի, որ համապատասխան չափորոշիչները լիովին հասկանալի լինեն»:

 «Կառավարությունն իր ծախսերով պատասխանատվություն է կրում ոստիկանության այնպիսի պաշտպանության և անվտանգության համար, որը կարող է պահանջվել՝ ապահովելու…. Համաժողովի արդյունավետ աշխատանքը՝ առանց որևէ տեսակի միջամտության»:

Համաժողովի տարածքի անվտանգության համար պատասխանատու է ՄԱԿ-ի անվտանգության և ապահովության վարչությունը․․․. Համաժողովի տարածքից դուրս անվտանգությունը Կառավարության պատասխանատվությունն է…. Անվտանգության նման անձնակազմը պետք է առաջնորդվի էթիկայի և մասնագիտության ամենաբարձր չափանիշներով և ակնկալվում է, որ կվարի ազնվությամբ և հարգանքով: Կառավարությունը պետք է ապահովի, որ համապատասխան չափորոշիչները լիովին հասկանալի լինեն:

Բոլոր մասնակիցները «Ադրբեջանի Հանրապետության տարածքում օգտվելու են արտոնություններից և անձեռնմխելիությունից»՝ համաձայն ՄԱԿ-ի «Արտոնությունների և անձեռնմխելիության մասին կոնվենցիայի….»: Դիտորդ կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ անձինք...․ կվայելեն անձեռնմխելիություն իրավական ​​գործընթացից՝ բանավոր կամ գրավոր խոսքերի և նրանց կողմից իրենց մասնակցության հետ կապված ցանկացած գործողության առնչությամբ»:

Բոլոր մասնակիցներն «ունեն Ադրբեջանի Հանրապետություն մուտքի և ելքի իրավունք, և ոչ մի խոչընդոտ չպետք է դրվի նրանց անցման համար դեպի Համաժողովի տարածքներ և այնտեղից դուրս գալու համար»: Բացառություններ կարող են արվել միայն այն դեպքում, երբ կառավարությունը ՄԱԿ-ին ներկայացնի «օրենքի վրա հիմնված առարկություններ կոնկրետ անձի մուտքի վերաբերյալ։ Նման առարկությունները պետք է վերաբերվեն կոնկրետ քրեական, անվտանգության հարցերին, այլ ոչ թե ազգությանը, կրոնին, մասնագիտական ​​կամ քաղաքական պատկանելությանը»:

Համաժողովի տարածքները «պաշտպանված են…․ և դրանց մուտքը ենթակա է [ՄԱԿ-ի] քարտուղարության լիազորություններին և վերահսկողությանը: Այդ տարածքները պետք է անձեռնմխելի լինեն Համաժողովի ողջ ընթացքում»:

«Սույն համաձայնագրով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող բոլոր մասնակիցները․․․․ պարտավոր են հարգել Ադրբեջանի Հանրապետությունում գործող օրենքներն ու կանոնակարգերը և պարտավոր են չմիջամտել նրա ներքին գործերին»։

 Բացի համաժողովի հյուրընկալման ծախսերի վճարումից, Ադրբեջանի կառավարությունը ՄԱԿ-ին կփոխհատուցի 5,811,800 դոլար՝ Համաժողովի պլանավորման, ՄԱԿ-ի անձնակազմի ավիատոմսերի և տեխնիկական ծառայությունների ծախսերի համար:

Համաձայնագրում վերջապես ասվում է, որ «Համաժողովի ավարտից հետո [ՄԱԿ-ի] քարտուղարությունը [ՄԱԿ-ի] Բյուրոյին զեկույց կներկայացնի սույն համաձայնագրի պայմանների կատարման վերաբերյալ, այդ թվում՝ քաղած դասերի և առկա մարտահրավերների»։

Համաժողովի ավարտին մենք կիմանանք, թե արդյոք Ադրբեջանը պահպանել է համաձայնագրի պայմանները, հատկապես մարդու իրավունքների հետ կապված, մասնավորապես, ոստիկանության կողմից համաժողովի ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների կողմից հանրային բողոքի ցույցերը ճնշելու հարցում:

Հարութ Սասունյան