«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ Սրբազան
Հասարակություն

Մալաթիա-Սեբաստիայի տներից ոսկյա զարդերի գողին գտել են

Ոստիկանության Մալաթիայի բաժնում հոկտեմբերի 10-ին, ժամը 18.06-ին,ստացվել է առաջին ահազանգը: Շահումյան 2-րդ փողոցի բնակիչը հայտնում էր, թե մոտ մեկ ժամ առաջ նկատել են, որ տնից գողություն է եղել. գողացել էին 760 հազար դրամի ոսկյա զարդեր: Հաջորդ ահազանգը ստացվել է 11 րոպե անց. Նահապետ Քուչակի փողոցի բնակիչը հայտնում էր, որ առանձնատնից գողացել են 300 հազար դրամի զարդեր:

Երկու դեպքով էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր Էրիկ Գրիգորյանը նշում է. «Ահազանգերը ստանալուն պես առանձին օպերատիվ խմբերով մեկնեցինք դեպքի վայրեր: Իրականացվեցին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նաև օպերատիվ զրույցներ ունեցանք ահազանգողների, ականատեսների հետ: Երկու տարբեր հասցեներում կատարված հափշտակությունների ձեռագրերի նմանությունն ակնհայտ էր, և վարկած առաջ քաշվեց, որ երկու բնակարանից էլ գողությունը կատարել է նույն անձը»:


Չնայած երկու տունն իրարից շատ հեռու էին, սակայն նմանությունն ակնհայտ էր: Առաջին դեպքում ոչ պատուհան էին կոտրել, ոչ դուռ: Պարզվեց, որ այս տանտերերը սովորություն ունեն հեռանալիս բանալին թողնել դռան մոտ դրված ծաղկամանի տակ: Երկրորդ դեպքում նույնպես դուռ ու պատուհան մնացել էին անվնաս: Տանտերը հայտնեց, որ մի անծանոթ էր մտել իրենց բակ` իբր ինչ-որ մարդու է փնտրում և այդ ընթացքում էլ աննկատ վերցրել է բանալին:
Մալաթիայի քրեական հետախույզները հնարավորինս արագ ուսումնասիրեցին դեպքի վայրերի մոտակայքում տեղադրված հսկող սարքերի տեսագրությունները և հաստատեցին քաշած վարկածը: Սակայն դիմագծերով ճշտել կատարողի ինքնությունը` հնարավոր չէր, և իրավապահները շարունակեցին օպերատիվ աշխատանքը:

Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ «Շահումյան 2-րդ փողոցում գողությունն ավարտին հասցնելուց հետո կատարողը Սեբաստիայի փողոցում նստում է տաքսի և ուղևորվում Մուրացանի հիվանդանոց` իր ծանոթ հիվանդին տեսության: Այստեղ արդեն կարողացանք ճշտել նրա ինքնությունը. Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդն էր, որն, ի դեպ, նախկինում նմանատիպ հանցագործությունների համար դատապարտված լինելով` այս տարվա հուլիսի 12-ին էր միայն ազատվել պատժի կրումից»:

Իրավապահները պարզել են  նաև, որ 36-ամյա տղամարդը փաստացի բնակվում է մայրաքաղաքի Արցախի պողոտայի շենքերից մեկում: Այստեղ, սակայն, նրան գտնել չհաջողվեց:

Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին, ժամը 16.55-ին, 36-ամյա տղամարդը հայտնաբերվել է Մարտունի տանող ճանապարհին, ձերբակալվել և ներկայացվել է նախ ոստիկանության, ապա` քննչական բաժին: Հաջորդ օրը նա կալանավորվել  ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

«Բայցևայնպես, զգուշացնենք հատկապես առանձնատներում ապրող մեր քաղաքացիներին, որ տնից բացակայելու դեպքում բանալին չթողնեն մոտակայքում` մուտքի գորգի կամ ծաղկամանի տակ»,-նշում են ոստիկանությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: