Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

Իշխանությանը պակասում է 25-ամյա երիտասարդի կամքը

Արդեն մեկ շաբաթ է, ինչ գյումրեցի լուսանկարիչ 25-ամյա Հայկ Բարսեղյանի կողմից Գյումրիի անօթևան ընտանքների համար բնակարանի ձեռքբերման նպատակով կազմակերպված դրամահավաքությանը միանում են անհայտ ու հայտնի մարդիկ:

25 ամյա երիտասարդի SOS-ին անմիջապես արձագանքեցին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու System of down աշխարհահռչակ խմբի հիմնադիր, ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, հայազգի հանրահայտ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Մադրիդի «Ռեալ» թիմի առաջնորդներն էլ իրենց ստորագրություններով մարզաշապիկներ են հանել աճուրդի, աճուրդի է հանվել նաև «Բարսելոնա»-ի դրոշը` 10 հանրահռչակ ֆուտբոլիստների ստորագրությամբ: Եվ այս ողջ հանգանակությունը կուղղվի Գյումրիի տնակային ավանում ապրող 13 ընտանիքի բնակարան տրամադրելու նպատակով:

Այն, որ 25 ամյա երիտասարդի քայլը իրապես խրախուսելի է, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց իր այս քայլով երիտասարդ Հայկ Բարսեղյանը պարզապես Գյումրին ղեկավարած քաղաքապետերի, մարզպետների և ընդհանրապես այս տարիների տարբեր իշխանավորների երեսին շպրտեց մի պարզ ճշմարտություն` այս երկրում խնդիր լուծելու համար անհնարին ոչինչ չկա, պարզապես կամքն է բացակայում, իսկ կամքը թղթի վրա գրված ճոռոմ խոսքը չէ, այս ու այնտեղից փող բերել ու մսխելը չէ: Կամքը ցանկություն է` ուղղորդված իրական գործողությամբ: Շուրջ ութ տարի է, որ գործում է Սփյուռքի նախախարությունը. հսկայական մի կառույց ութ տարի շարունակ սնվում է հարկատուների հաշվին և միայն այդքան:

Սիրիահայերի հետ կապված խնդիրը արդեն ապացուցեց այդ նախարարության անկենսունակությունը: Նախարար Հրանուշ Հակոբյանը Նոր Հալեպ էր կառուցում` սիրիահայերին էլ տուն կանչում: Նոր Հալեպի կառուցման համար անմիջապես դրամահավաք սկսվեց` ով որքան կարողանար: Միայն երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը 100,000 ԱՄՆ դոլար նվիրեց այդ նպատակի իրականացման համար, սակայն Նոր Հալեպը չկառուցվեց, սիրիահայերն էլ ինչպես տուն եկան, այնպես էլ գնացին: Իսկ 100.000 ու մնացած հանգանակությունն էլ գնաց «շաբաշ»:

Սփյուռքահայերը արդեն առանց կաշկանդվելու ասում են, որ պետական կառույցներին չեն վստահում և շատերը նույնիսկ դադարեցրել են համահայկական հիմնադրամին ֆինանսավորել: Սա Հրանուշ Հակոբյանի քաղաքականության արդյունքն է: Իսկ գյումրեցի այս երիտասարդի անշահախնդիր արարքը ապացուցեց, որ մեզ իրականում մարզպետարան, քաղաքապետարան, սփյուռքի նախարարություն ու նմանատիպ պորտաբույծ այլ կառույցներ հարկավոր չեն, որոնց լինելիությամբ պակասում է հավատը, վստահությունը, փոխարենն ավելանում է արտագաղթը: