7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից
Քաղաքականություն

Նիկոլը ԲՐԻԿՍ գնա, ՄԱԿ-ի գագաթաժողով՝ միևնույն է,դրանից ՀՀ-ի համար ոչ մի օգուտ՝ բացի վնասից․ Զաքարյան

ՀՀ ՊՆ Նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
 
«Այսօր օրերին Կազանում աշխարհն ականատես է լինում զգալի գլոբալ տեղաշարժերի։ Ուկրաինայի հակամարտության սկզբից ի վեր Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին՝ պատժամիջոցների և դիվանագիտական ճնշման համակցությամբ։ Այնուամենայնիվ, այսօր ռուսական Կազանը ողջունում է 32 երկրների, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի նոր անդամների՝ Եգիպտոսի, Եթովպիայի, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև մի շարք տերությունների, որոնք հետաքրքրված են անդամակցությամբ: Նրանց թվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան։ Ներկա է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
 
Կարելի է ասել, որ ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովն ընդգծում է Գլոբալ Հարավի կամ «համաշխարհային մեծամասնության» աճող ազդեցությունը: Նշվում է, որ շուրջ 40 երկրներ, որոնք այլընտրանք են փնտրում Արևմուտքի տնտեսական և ֆինանսական կառույցներին՝ հետաքրքրություն են ցուցաբերել ԲՐԻԿՍ-ի նկատմամբ: Կառույցի ընդլայնումն ընդգծում է նաև աշխարհաքաղաքական ուժի անցումը Արևմուտքից դեպի «մնացած աշխարհ»:
 
Ըստ հրապարակումների, ԲՐԻԿՍ-ի համակցված ՀՆԱ-ն կազմում է համաշխարհային տնտեսության շուրջ 35,6%-ը, ինչն ավելին է, քան “Մեծ յոթնյակի” երկրների մասնաբաժինն է (շուրջ 30%)։ Այս կազմակերպության անդամ երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 45%-ը, մինչդեռ “Մեծ յոթնյակի” երկրներում՝ 10%-ից պակաս:
Դատելով քաղաքական արձագանքներից, արևմտյան երկրներն առայժմ լուրջ չեն վերաբերվում ԲՐԻԿՍ-ի համակարգային նշանակությունը՝ կառույցը համարելով տնտեսական և աշխարհաքաղաքական տարբեր շահեր ունեցող երկրների “երերուն ասոցիացիա”: Արևմուտքում համարում են, որ դաշինքը կանգնած է այն փաստի առաջ, որ դեռևս չի առաջարկել գոյություն ունեցող արևմտյան համակարգերին կոնկրետ այլընտրանքներ։
Վերջին ժամանակներում Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի առջև նոր ռազմավարական նպատակ է դրել՝ ապադոլարացումը։ Այս պահին ԲՐԻԿՍ-ի երկրների արձագանքը եղել է այն, որ գնալով ավելի ու ավելի շատ միջազգային գործարքներ կատարվում են ազգային արժույթներով, և անդամ երկրների արժույթներով առևտրի ծավալն արդեն գերազանցել են դոլարով գործարքների ծավալը։ Հարկե է նշել, որ ունենալով զգալի տնտեսական և ժողովրդագրական կշիռ՝ այս կառույցի ձեռքում կարող է կենտրոնանալ համաշխարհային կառավարման համակարգի վերակառուցման ներուժը, հատկապես, եթե ԲՐԻԿՍ-ին հաջողվի ստեղծել այլընտրանքային գլոբալ ֆինանսական ճարտարապետություն։
 
Թեև ԲՐԻԿՍ-ի պարագայում ներքին և արտաքին մարտահրավերներն ու հավանական անդամների միջև տարաձայնություններն առկա են, այնուամենայնիվ կա տեսակետ, որ Կազանի գագաթնաժողովը կարող է հիմք դնել համաշխարհային տնտեսական, արժեքային և կոմունիկացիոն հարաբերություններում նոր դարաշրջան բացելու համար:
 
Անշուշտ հավաքական Արևմուտքը չի կարող հաշտ լինել ԲՐԻԿՍ-ի առաջադրած նոր աշխարհաքաղաքական մոդելի և բազմաբևեռության հեռանկարի հետ: Ապագայում ինչ և ինչպես կարող է Արևմուտքը հակադրել ԲՐԻԿՍ-ին՝ դժվար է ասել, հատկապես, որ ներկայիս աշխարհաքաղաքական առճակատումը միայն տնտեսական խնդիրների շուրջ չէ։ Արևմուտքի համար այն կարող է նշանակել աշխարհի նկատմամբ իր հինգդարյա տիրապետության ավարտ, իսկ գերիշխող ուժերը հազվադեպ են հանդուրժում այլ ուժերի վերելքը: Ուստի զարմանալի չէ, որ ներկայիս գլոբալ բախումները գնալով ավելի շատ են ներկայացվում որպես առճակատումներ քաղաքակրթական մասշտաբով։
 
Կարծում եմ սպասելի է, որ Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը և Չինաստանը Կազանում ազդարարելու են նոր աշխարհակարգի սկիզբը, որով հիմք է դրվելու համաշխարհային գլոբալ և ռեգիոնալ մակարդակի նոր զարգացումներ:
 
Նիկոլը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին է գնում, ինչպես ինքն այսօր ասաց ԱԺ-ում՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում աշխարհի այդ “Գլոբալ Հարավ” հատվածում: Նիկոլը ՄԱԿ-ի գագաթաժողովին գնում է, Ֆրանկաֆոնիա գնում է, ԵՄ գնում է, թուրքական տուն գնում է, ուր ասեք՝ գնում է, բայց միևնույն է դրանից Հայաստանի համար ոչ մի օգուտ՝ բացի վնասից, դուրս չի գալիս: Որովհետև ՀՀ գործող կառավարիչները վաղուց սպառել են արտաքին աշխարհում գործոն լինելու, վստահելի գործընկեր լինելու, սեփական երկրի շահերով առաջնորդվելու բոլոր ռեսուրսները: “Խաղաղության խաչմերուկ”-ի նիկոլյան խառնաշփոթը ոչ մի կենտրոնի չի հետաքրքրել ու չի հետաքրքրում, որովհետև այն ոչ մի կերպ չի համընկնում ոչ ռեգիոնալ, ոչ էլ աշխարհաքաղաքական ընթացիկ պրոցեսների հետ:
 
Միակ օգուտը, որ Հայաստանն այսօր քաղում է տնտեսապես, դա կրկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ մտնելու 2013թ. որոշումն էր, որի դեմ պայքարում էր նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նիկոլն այսօր խոստովանեց նաև, որ աշխարհն առաջնորդվում է տնտեսական ահռելի շահերով ու առաջնահրթություններով: Ու եթե դա հասկանար մինչև 2020թ., և առաջնորդվեր նախկին իշխանությունների բազմաթիվ զգուշացումներով՝ Արցախը կորցրած չէինք լինի, պատերազմում պարտված չէինք լինի, հակամարտությունը լուծված կլիներ նաև հայ ժողովրդի շահերով և այսօր Հայաստանը, գոնե Հարավային Կովկասում, գործոն կլիներ, ոչ թե ուրիշների ձեռքի գործիք»։