«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ Սրբազան
Հասարակություն

Տարբեր երկրներից գիտնականներ են ժամանել ՀՀ՝ մասնակցելու «Ցեղասպանության ճանաչման» գիտաժողովին

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում մեկնարկեց “The International Recognition of the Armenian Genocide: Memorial, Political, and Geopolitical Stakes of a Decades-Long Unfinished Struggle” [Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները] խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են շուրջ երեսուն գիտնական՝ Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լիբանանից, Բրազիլիայից, Արգենտինայից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից և Իսպանիայից: Բացմանը ներկա էին ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները, Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեման, ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Դենիս Նազարովը և այլք:
 
ՀՑԹԻ տնօրենը Էդիտա Գզոյանն իր բացման խոսքում նշեց, որ գիտաժողովի գաղափարն առաջացել է համակազմակերպիչ Ժուլիեն Զարիֆյանի հետ ունեցած քննարկման ժամանակ, ինչն էլ կարողացել են կյանքի կոչել: «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, կարելի է ասել, սկսվել է հենց կոտորածներին համընթաց. նախ 1915 մայիսի 24-ին Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ընդունեցին համատեղ հռչակագիր, որով դատապարտում էին թուրքական իշխանություններին և մեղադրում հայերի կոտորածների համար՝ դրանք որակելով որպես մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություններ և առաջ քաշում պատասխանատուներին պատժելու գաղափարը: Այնուհետև հենց թուրքական պետությունը դատապարտեց հայկական կոտորածները իր արտակարգ ռազմական ատյանների վճիռներով՝ հեռակա մահվան դատապարտելով Հայոց ցեղապանության հիմնական պատասխանատուներին: Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման թեման սակայն մինչև Երկրորդ աշխարհամարտը, կարծես, մոռացվեց և միայն Հոլոքոստից, «ցեղասպանություն» տերմինի և կոնվենցիայի ընդունումից հետո նորից բարձրաձայնվեց: Նախ Ուրուգվայը, այնուհետև երկար ընդմիջումից հետո Կիպրոսը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Արգենտինան և այլ երկրներ ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Այս գործընթացը կարևոր է նաև սփյուռքի համայքների համար՝ որպես իրենց հանդեպ իրականացված հանցագործության ճանաչում և արդարության հաղթանակ»,- ավելացրեց ՀՑԹԻ տնօրենը:
 
Գիտաժողովի մասնակիցներին և ներկաներին ողջույնի խոսքեր հղեցին Պուատիեի համալսարանի նախագահ Վերժինի Լավալը, Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցության (NAASR- National Association for Armenian Studies and Research) գիտական տնօրեն Մարկ Մամիկոնյանը և Պուատիեի համալսարանից գիտաժողովի համակազմակերպիչ Ժուլիեն Զարիֆյանը:
 
Առաջին օրվա ավարտին Հայոց ցեղասպանության ամերիկյան ճանաչման մասին տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի մասնակցությամբ:
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը և մյուս օրը: