Ինչպե՞ս կարելի է չդատապարտել Արցախի էթնիկ զտումը․ ԵԽ պատգամավորը կոչ է անում բոյկոտել COP 29-ը
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարիոն Մարեշալ-Լը Պենը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում, կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ․
«Մեկ տարի առաջ արցախցի փախստականներին հանդիպեցի Հայաստանում։ Նրանց հուզիչ պատմությունները մինչ օրս իմ աչքի առաջ են՝ շրջափակում և սով, սպանություններ, խաղաղ բնակչության ռմբակոծություններ, եկեղեցիների և գերեզմանատների պղծում։ Ինչպե՞ս կարելի է չդատապարտել այդ էթնիկ զտումը»,- հայտարարել է նա։
ԵԽ պատգամավորը կոչ է արել կոշտ պատժամիջոցներ կիրառել Բաքվի բռնապետության դեմ և բոյկոտել COP 29-ը Ադրբեջանում, քանի դեռ փախստականներին չեն տրվել իրենց հողեր անվտանգ վերադարձի երաշխիքներ, և քանի դեռ պաշտպանված չէ Արցախի մշակութային ժառանգությունը․
«Արցախից փախստականների կյանքը ոչ պակաս արժեքավոր է, քան ադրբեջանական գազը։ Հայաստանը չի կարող միայնակ մնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի էքսպանսիոնիստական նկրտումների առջև»,-հայտարարել է Մարեշալ-Լը Պենը։