Փաշինյանն արդեն Կազանում է ու հասցրել է համտեսել ավանդական չակ-չակը
Նիկոլ Փաշինյանն արդեն Կազանում է ու հասցրել է համտեսել ավանդական չակ-չակը, որով նրան դիմավորել են օդանավակայանում:
ՀՀ վարչապետին, ինչպես ԲՐԻԿՍ գագաթնաժողովի մյուս բոլոր հյուրերին, դիմավորել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը։
Ինչպես հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից, կառավարության ղեկավարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն կտևի մեկ օր, վարչապետը Կազանում կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին: