Բարսեղ Թումանյանը, Արմեն Խանդիկյանը, Լևոն Թոքմաջյանը, Հենրիկ Էդոյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ
Երևանը մարդիկ են, ովքեր իրենց տաղանդով, նվիրումով և աշխատանքով ապրեցնում են քաղաքն ու մշակութային կյանքը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա նաեւ նշել է. «Երևանի ավագանու որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն են արժանացել օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, բանաստեղծ, գրականագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանը և բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը:
Շնորհակալագրեր, պատվոգրեր եմ հանձնել նաև Երևանի քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր իրենց աշխատանքով առանձնացել են և ցուցաբերել լավագույն արդյունքները։