Սիսիանի ավագանին նոր համայնքապետ է ընտրել
Այսօր Սիսիանի ավագանին 14 կողմ ձայնով համայնքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանին։
Օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել համայնքի արդեն նախկին ղեկավար Արմեն Հակոբջանյանը, և ՔՊ-ն համայնքապետի պաշտոնում առաջադրել էր խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանին։