Գերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայի
Տնտեսություն

Երկրի տնտեսական կյանքի կոլապսը կարող է հանգեցնել պետության փլուզման վտանգի. Դավիթ Անանյան

Թույլ քաղաքական ենթակառուցվածքի առկայության և արդյունավետ կառավարման համակարգի բացակայության պայմաններում երկրի տնտեսական կյանքի խաթարումը կամ կոլապսը կարող է հանգեցնել ոչ միայն սոցիալական և քաղաքական խնդիրների, այլև՝ պետության փլուզման վտանգի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ներքոթվարկյալ որոշ գործոնների ու ցուցանիշների վերլուծությունը վկայում է մեր երկրի տնտեսության հնարավոր խոցելիության և երկարաժամկետ տնտեսական ու քաղաքական ապագայի երաշխիքների բացակայության մասին։

  1. ՀՆԱ-ում ոչ արտահանելի հատվածի գերակայություն՝ ներքին սահմանափակ համախառն սպառման պայմաններում․ ՀՆԱ-ի կառուցվածքում տնտեսական աճ ապահովող ոլորտները ներքին սպառման բավարարմանն ուղղվածություն ունեցող՝ ոչ արտահանելի ոլորտներն են (առևտուր, ծառայություններ, շինարարություն և այլն): Ներքին սպառման ցածր մակարդակը փոքր և ոչ բարձր գնողունակությամբ բնակչություն ունեցող երկրում սահմանափակում է շուկան և տնտեսական աճի հնարավորությունները։ Նման իրավիճակը տնտեսությունը դարձնում է անկայուն և ներքին և արտաքին ցնցումներին չդիմակայող:
  2. Զարգացած արդյունաբերության բացակայություն․ Տնտեսության «ավանդական» արտահանելի հիմնական ոլորտը հանքարդյունաբերությունն է, որը կազմում է ՀՆԱ-ի 3-4%-ը։ Միևնույն ժամանակ, մշակող արդյունաբերությունը կազմում է ՀՆԱ-ի 11-13%-ը, որի զարգացման տեմպերը հիմնականում կախված են արտաքին գործոններից, մասնավորապես՝ վերաարտահանման ժամանակավոր հնարավորություններից։ Արդյունաբերական թերզարգացած բազայի, վերաարտահանման գործոնի և «հանքահումքային» արտահանման առկայությունը մեծացնում են հումքի համաշխարհային գների տատանումներից կախվածությունն ու խոցելիությունը՝ միաժամանակ վկայելով ներքին արտադրության թուլության մասին։
  3. Արտաքին առևտրական բացասական հաշվեկշիռ․ 2024թ․ ութ ամսվա կտրվածքով արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 2․3 մլրդ ԱՄՆ դոլար։ Արտաքին առևտրի զգալի դեֆիցիտը վկայում է երկրի՝ ներմուծումից կախվածության մասին և, խոշոր հաշվով, հանգեցնում է արտարժութային պահուստների արտահոսքի, ինչը մեծացնում է ֆինանսական ռիսկերը։
  4. Պարտքի բարձր մակարդակ․ Պետական պարտքը 2024թ․ օգոստոսի վերջի դրությամբ կազմում է 12․5 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 51%-ը (կանխատեսվում է, որ 2027թ. Ավարտին այն կաճի մինչև 55%): ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի բարձր մակարդակը վկայում է զգալի պարտքային բեռի առկայության մասին, որը սահմանափակում է ենթակառուցվածքների զարգացման և սոցիալական ծրագրերում ներդրումների հնարավորությունները:
  5. Հետազոտության և զարգացման (R&D) և տեխնոլոգիական առաջաընթացի մեջ ցածր ներդրումներ․ Մեր երկրում R&D և տեխնոլոգիական զարգացման մեջ ներդրումների մակարդակը չափազանց ցածր է, ինչը սահմանափակում է տնտեսության նորարարական ներուժը և մրցունակությունը՝ բացասաբար ազդելով երկարաժամկետ աճի հեռանկարների վրա:
  6. Տնտեսության դիվերսիֆիկացիայի շատ ցածր մակարդակ․ «Որակական» իմաստով տնտեսության դիվերսիֆիկացիա, ըստ էության, գոյություն չունի։ Դիվերսիֆիկացիայի բացակայությունը մեծացնում է տնտեսության՝ մի քանի հիմնական ոլորտներից կախվածության հետ կապված ռիսկերը: Նման դիվերսիֆիկացիայի բացակայությունը տնտեսությունը դարձնում է ավելի զգայուն արտաքին և ներքին ցնցումների նկատմամբ։
  7. Անորակ պետական կառավարում և ինստիտուտներ․ Պետական ինստիտուտների և պետական կառավարման որակը չափազանց ցածր է, ինչը ազդում է երկրի ներքին զարգացումը պահպանելու և արտաքին ցնցումներին դիմակայելու ունակության վրա: Թույլ պետական ինստիտուտները սահմանափակում են տնտեսական քաղաքականության արդյունավետությունը և մարտահրավերներին արձագանքելու և կայունությունը պահպանելու գործընթացը կառավարելու կարողությունը:

Այսպիսով, մեր երկրի տնտեսությունը խոցելի է ներքին սահմանափակ շուկայի, ներմուծումից և պարտքային մեծ կախվածության, թույլ արդյունաբերական բազայի և տեխնոլոգիաների ոլորտում ցածր ներդրումների պատճառով։ Հետազոտության և զարգացման (R&D) ներդրումների ցածր մակարդակը և տնտեսության «որակական» դիվերսիֆիկացիայի բացակայությունը սահմանափակում են երկարաժամկետ կայուն աճի հնարավոր աղբյուրները:

Քաղաքական անկայունության պայմաններում պետական պարտքի բարձր մակարդակը և կառավարման վատ որակը կարող են հանգեցնել տնտեսական և սոցիալական կոլապսի, ինչն իր հերթին ռիսկեր է ստեղծում ոչ միայն քաղաքական կայունության, այնպես էլ՝ պետության ապագայի համար»։