Պուտինն արձագանքել է BRICS+-ի գագաթնաժողովում Ալիևի և Փաշինյանի զրույցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադրության է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխույժ զրույցը Կազանում BRICS+ գագաթնաժողովի շրջանակներում։
«Շատ հաճելի է նշել, որ սկսվել է սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը: Սա խաղաղության պայմանագրի ճիշտ ուղին է, և այն, որ դուք այսօր կարողացաք մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, մեծ պլյուս է մեզ համար»,- ասել է Պուտինը։
ՌԴ ղեկավարը կարևորել է նաև Փաշինյանի նշած լոգիստիկ նախագծերը և ընդգծել, որ Մոսկվայի համար կարևոր է Հայաստանի դրական վերաբերմունքը Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության նկատմամբ։