Խաչփառ գյուղում հայտնաբերվել է տղամարդու մարմին. uպանության համար կասկածող կինը հայտնել է, թե նա ինքնասպանություն է գործել
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաչփառ գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ 44–ամյա Վարդան Ա.-ն է, որի պարանոցի հատվածում դատաբժիշկը հայտնաբերել է խոհանոցային դանակ, մարմնի վրա էլ՝ սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք:
46-ամյա կինը բժիշկներին հայտնել է, որ տղամարդը ինքնասպանություն է գործել, սակայն Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, և կնոջը սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժին:
Մասիսի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կասկածյալը՝ Սյուզաննա Պ.-ն, ոստիկանության Մասիսի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզայի քննչական վարչության Մասիսի քննչական բաժին: