Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԻսրայելի նախագահի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել էԱվտովթար Կապանում. վիրավորներ կանԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունենՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինԱղոթքից մինչև ազգային արժեքներ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրական պատգամըԱշոտ Երկաթի նման մարդիկ բանտում են, սա է գործող իշխանության քաղաքական գիծը․ ԱբրահամյանՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ. ՆԳՆՀարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴՎարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էԻրաքն ՕՊԵԿ-ին կոչ է արել մեծացնել նավթի արդյունահանման իր քվոտանԱրհեստական բանականությունից մինչև արտահանում․ ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն նոր համաձայնության են հասելՀայաստանն ու Իրանը քննարկել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքըԷրդողանի խորհրդականն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացըԴավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց դատարանի նիստերի դահլիճից«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբենի քարոզը Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցումՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցներըՄտքեր են փոխանակվել հիբրիդային սպառնալիքների դեմ Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության մասինԸնտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին․ ԳալյանՍարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործովԱպօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Լեհաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացըՀՀ բանտերում հիվանդանոցային բաժանմունքներ կբացվենԴոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են. ռուբլին էժանացել էԱրմեն Գրիգորյանը Լեհաստանում մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնկացել է բարձր մակարդակի ընդունելությանըՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով արդեն կա 164 զոհ և 971 վիրավորՎաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունըԱլիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմшկան հանցագործ է, եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր. ադրբեջանագետ
Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Կրասնոդարի, Ուֆայի և Կուբանի նավթավերամշակման գործարաններին
Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով դատարանի որոշումը, տնային կալանքը վերացվեց
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՏեսահսկման արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումըՔաղաքացիների աչքին «թոզ փչել» չեք կարողանալու. հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել. ԴանիելյանՄեկ օրում բացահայտվել է 162 հանցագործություն, գրանցվել՝ 21 ՃՏՊԱվետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար․ ԳեղամյանԲենժամեն Հադադը շնորհավորել է Վահան Կոստանյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում հիվանդանոց է բացելՄեր ճանճերի տիրակալը. Ստեփան ԴանիելյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում. ՀՀ կառավարություն
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Ուկրաինան այս պահին հաղթում է պատերազմում. ԱՄՆ ՊետդեպարտամենտԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին
Հասարակություն

ՍՊ ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521․000 դոլարին համարժեք դրամ է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողություններով պարզվել է, որ թվով երեք ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Զ.-ն, ունենալով ընկերությունների գույքը տնօրինելու և դրանց անունից հանդես գալու իրավասություն, ի սկզբանե տեղյակ լինելով այն մասին, որ տրվել են Երևան քաղաքի Դավթաշեն Տ.Պետրոսյան 73-րդ, Ֆուչիկի 6/1, Երևան քաղաքի Հալաբյան 55/1 և Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամաս 45/5 հասցեներում 12 հարկանի բազմաբնակարան շենքեր կառուցելու թույլտվություններ, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, քաղաքացիների հետ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ առանց նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման, հասարակ գրավոր ձևով, հետագայում հիմնական պայմանագիր կնքելու պատրվակով, 2018թ․ ընթացքում կնքել է վերոհիշյալ հասցեներում գտնվող բնակարանների, ինչպես նաև՝ ավտոկայանատեղիների՝ ի սկզբանե առոչինչ առուվաճառքի նախնական պայմանագրեր, որոնք նոտարական կարգով չեն վավերացվել և չեն ստացել իրավունքների պետական գրանցում:

Բնակարանների ձեռք բերման դեպքում, որպես բնակարանի գնի կանխավճար, Ս.Զ.ն ստացել է առանձնապես խոշոր չափերի կանխավճարներ, իսկ ավտոկայանատեղիների դեպքում՝ դրանց արժեքն ամբողջությամբ:

Հետագայում իրեն հանձնված գումարները հափշտակելով՝ Ս.Զ.ն դրանք տնօրինել է սեփական կարիքների համար՝ այդ կերպ անձանց պատճառելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում 14 անձ տուժող է ճանաչվել: Վերջիններիս հասցված ընդհանուր վնասի չափը, քնության տվյալներով, կազմում է շուրջ 521.358 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Տուժողներին հասցված վնասից շուրջ 294.354 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը նախաքննության ընթացքում Ս.Զ.-ի կողմից հատուցվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել 9 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 6 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։