Միլի մեջլիսում կտրականապես մերժել են Եվրախորհրդարանի կողմից ընդունված հայանպաստ բանաձևը
Ադրբեջանի խորհրդարանը քննարկել և մերժել է «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը։
Ադրբեջանից հայտարարում են, թե Եվրախորհրդարանը, իբր, որոշել է «ցուցադրել իր հակաադրբեջանական տրամադրվածության բոլոր երանգները․ «Բանաձևում Ադրբեջանի դեմ առաջադրվել են կեղծ տվյալների վրա հիմնված անհեթեթ պնդումներ և մեղադրանքներ, սպառնալիքներ և պահանջներ։ ։ Բացահայտ անհարգալից վերաբերմունք կա մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, փորձեր են արվում միջամտել մեր ներքին գործերին»։, - հայտարարել են Միլի մեջլիսում։