Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
Քաղաքականություն

ԵՄ գործադիր իշխանությունը չի կարող անվերջ հաշվի չառնել Եվրոպական խորհրդարանի կարծիքը

Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 24-ի իր լիագումար նիստում ընդունել է «Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման ու Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը՝ 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Այս քվեարկությանը երկու օր առաջ նախորդել էր այդ թեմայով խորհրդարանական քննարկում։

Բանաձևի նախաբանում Եվրոպական խորհրդարանը գտնում է, որ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են այդ երկրում COP-29-ի անցկացման հետ, ապա ԵՄ-ին և նրա անդամ երկրներին կոչ անում ձեռնարկել հնարավոր քայլեր, որպեսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովները հետագայում չանցկացվեն մարդու իրավունքների պաշտպանության գործում վատ ցուցանիշներ ունեցող երկրներում։

Եվրոպական խորհրդարանն արձանագրում է Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակաբար վատթարացումը, միջազգային իրավունքի կոպիտ խախտումները՝ այդ թվում Հայաստանի հանդեպ ագրեսիվ պահվածքը, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ խիստ սահմանափակումները, եվրոպական պաշտոնյաներին կաշառելու՝ «խավիարային դիվանագիտության» արատավոր մեխանիզմները, 2023թ․ Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը, միջազգային իրավունքի խախտմամբ իրականացված հարձակումը, էթնիկ զտումները, 23 հայերի՝ այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառումը, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան: Խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը.

Արդեն բանաձևի բուն տեքստում խորհրդարանը, COP 29-ին ընդառաջ, խստորեն դատապարտում է Ալիևի ռեժիմին, գործադիր իշխանությանը կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ հուշագիրը։ Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին հորդորում է դուրս բերել զինված ուժերը ՀՀ ինքնիշխխան տարածքից, դատապարտում է Հայաստանի նկատմամբ ագրեսիան, այդ թվում հիբրիդային հարձակումները, ողջունում է որոշ անդամ պետությունների կողմից Հայաստանին տրամադրվող պաշտպանական ռազմական օժանդակությունը։

Հատկապես պետք է ընդգծել Արցախի վերադարձի իրավունքի իրացման հարցում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային ու հետևողական դիրքորոշումը։ Այս բանաձևում ևս, հղում անելով Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը, Խորհրդարանը պահանջում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացում, արցախահայության հետ անկեղծ ու թափանցիկ երկխոսության մեկնարկ՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության համար երաշխիքների տրամադրման շուրջ։ Խորհրդարանը պահանջում է հեռու մնալ սադրիչ հռետորաբանությունից և հայության հանդեպ խտրականության դրսևորումներից։

Խորհրդարանը նաև պահանջում է Արցախի դեմ կատարված պատերազմական հանցագործությունների անկախ հետաքննություն, ինչպես նաև Արցախի գրավումից հետո ձերբակալված անձանց ազատ արձակում։

Հատուկ անդրադարձ կա Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչի համատեքստում պահանջվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան առաքելության մուտքը տարածաշրջան։

Խորհրդարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապուղիները վերականգնումը դիտարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում։

Մեկնաբանելով բանաձևի ընդունումը՝ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մասնավորապես նկատել է․ «Այս բանաձևի ընդունումը տրամաբանական շարունակությունն էր Եվրոպական խորհրդարանի նախկին բանաձևերի և հոկտեմբերի 22-ի քննարկման։ Մենք շնորհակալ ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, գնահատում ենք նրանց սկզբունքայնությունն ու հետևողականությունը, ինչը, ցանկանում ենք հավատալ, որ կբերի նաև Ադրբեջանի հետ ԵՄ գործադիր իշխանության քաղաքականության վերանայման։

Այս բանաձևի մասով, հատուկ ցանկանում եմ կարևորել, որ խորհրդարանը ԵՄ-Ադրբեջան իրավապայմանագրային հարաբերությունների հետագա զարգացման համար նախապայմաններ է սահմանում՝ մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակումը, Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում անկեղծ պատրաստակամության դրսևորում, ինչպես նաև արցախահայության իրավունքների հարգումը։

Ցանկանում եմ շեշտել՝ Ադրբեջանի հետ Եվրոպական միության ենթադրյալ նոր համաձայնագրի վավերացման հարցն ամբողջությամբ Եվրոպական խորհրդարանի իրավասության ոլորտում է, և այս հարցով գործադիր իշխանությունը կաշկանդված է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշմամբ։ Հետևաբար, ԵՄ գործադիր իշխանության քաղաքականության զարգացումը որոշակի հանգրվանում կախված է լինելու խորհրդարանի դիրքորոշումից, ուստի գործադիր իշխանությունը չի կարող անվերջ հաշվի չառնել խորհրդարանի կարծիքը։ Մենք արդեն իսկ նշմարում ենք արտաքին գործողությունների եվրոպական ծառայության կողմից Ադրբեջանի հետ խոսույթի որոշակի կոշտացում և մեզ համար ընդունելի օրակարգերի ներառում։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն այս ուղղությամբ ևս շարունակելու է իր աշխատանքները»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
24/10/2024թ․