Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Մամուլ

ՔՊ-ական համայնքապետը Առափի համայնքում հողամաս է ձեռք բերել դեռևս 1350 թվականին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ալբերտ Այվազյանը Շիրակի մարզի մարզպետի տեղակալ է նշանակվել 2022 թվականին, սակայն այստեղ մի զավեշտ կա. չգիտես ինչպես՝ 1350 թվականին դեռևս նա հողամաս է ձեռք բերել Շիրակի մարզի Առափի համայնքում։

67-ամյա համայնքապետ Ալբերտ Այվազյանը 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ տարեսկզբին ունեցել է 8 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 7 հողամաս։

Անշարժ գույքերը ձեռք են բերվել տարբեր թվականների՝ 1350, 2000, 2018, 2019։ Թերևս հարկ է նշել, որ փոխմարզպետը չէր կարող 1350 թվականին՝ 14-րդ դարում, ձեռք բերել հողամաս, քանի որ այդ շրջանում Հայաստանում Լենկթեմուրի արշավանքներն էին։ Հարկ է նշել, որ փոխմարզպետի շահագործման ներքո ևս 15 հողամաս կա, որոնք սեփականության իրավունքով նրան չեն պատկանում։ Բոլոր հողամասերը գտնվում են Առափի համայնքում, որտեղ 1996-2021 թվականներին համայնքապետ է եղել հենց Ալբերտ Այվազյանը։ Այսինքն՝ տարիներ շարունակ օգտվելով պաշտոնի ընձեռած հնարավորություններից՝ բաց չի թողել շանսը և հողամասեր է ձեռք բերել։

Ալբերտ Այվազյանը տրանսպորտային որևէ միջոց չի հայտարարագրել, սակայն հիշեցնենք մի դեպք, որը սկանդալային էր և պտտվում էր հենց փոխմարզպետի շուրջ։ Մամուլը դեռ նախորդ տարի գրել էր, որ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը երթևեկում է սպիտակ «Լեքսուս RX 350» մեքենայով, որը պատկանում է Ախուրյան խոշորացված համայնքին։ Ըստ ահազանգողի՝ փոխմարզպետն այն օգտագործում էր որպես ծառայողական մեքենա, մինչդեռ Ախուրյան համայնքի ավագանին այն տրամադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Նշենք, որ այդ ընթացքում Ալբերտ Այվազյանը ՔՊ խմբակցության ղեկավարն էր։

Ալբերտ Այվազյանը պարզաբանել էր, որ այդ մեքենան եղել է Առափիի համայնքապետի ծառայողական մեքենան։ Իսկ Առափիի համայնքապետ 31 տարի շարունակ եղել է հենց ինքը, այսինքն՝ այդ մեքենան եղել է իր ծառայողականը։ Համայնքների խոշորացումից հետո այն բնականաբար անցել էր Ախուրյան խոշորացված համայնքին։ Մեքենան Այվազյանից բռնագանձել էին, ապա որոշ ջանքեր գործադրելուց հետո՝ այն վերադարձվել էր։

Ալբերտ Այվազյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 650 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը փոխմարզպետի համար «համեստ» թիվ է կազմել՝ 23 մլն 852 հազար դրամ։ Տարեկան եկամտից միայն գրեթե 10,5 մլն դրամն է աշխատանքի վարձատրություն Շիրակի մարզի մարզպետի աշխատակազմից. եկամտից 738 հազար դրամը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որը կազմում է ամսական գրեթե 61 հազար դրամ։ 2 մլն 151 հազար դրամը ապահովագրական հատուցում է, 5 մլն 632 հազարը վարկեր են, իսկ 1 մլն 489 հազար դրամը, չգիտես, թե ինչ եկամուտ է՝ ՀՀ Կառավարությունից. նշված է՝ «այլ եկամուտների տեսակ»։

Այվազյանի հայտարարագրի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 390 հազար դրամ, որից 22 մլն 472 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։

Մինչ այժմ էլ Ալբերտ Այվազյանը ՔՊ կուսակցության Ախուրյանի տարածքային խորհրդի նախագահն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում: