Գերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայի
Տնտեսություն

«Ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդրվի «անապահովության նպաստ». ինչ հնարավորություններ կստեղծվեն

Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ․ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի, «Պետական նպաստների մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ-ի կողմից։

Ըստ այդմ՝ ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կստեղծի՝

. նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը.

. առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը.

. խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ հիմնվելով սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա։

Այսպիսով՝

. «ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդրվի «անապահովության նպաստ», որի իրավունքը կունենան Կառավարության հաստատած գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից: Վերջինս յուրաքանչյուր տարի կսահմանի Կառավարությունը՝ հաշվի առնելով 1 չափահաս անձի համար հաշվարկված նվազագույն պարենային զամբյուղի չափը, այսինքն՝ ծայրահեղ աղքատության շեմը.

. անձին չի նշանակվի անապահովության նպաստ, եթե վերջինս աշխատունակ է և չի ներկայացնում դիմում, որպեսզի Միասնական սոցիալական ծառայության կողմից հաշվառվի որպես աշխատանք փնտրող։ Ավելին, կներդրվի նոր ինստիտուտ, որի համաձայն՝ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին կվերագրվի եկամուտ՝ Կառավարության նախատեսած դեպքերում, չափով ու ժամկետներում.

. նպաստի մերժման համար հիմք կլինի նաև հանրապետական միջինից բարձր տնտեսական արժեքով անշարժ և շարժական գույք ունենալը, այլ ակտիվների կամ դրանց մասին վկայող այլ ցուցիչների առկայությունը, միջին սպառողներից բարձր էլեկտրաէներգիայի կամ գազի սպառման ցուցիչները և այլն։

Կշարունակվեն տրամադրվել անապահովության հիմքով կրթական և առողջապահական արտոնյալ ծառայություններ, սակայն ոչ միայն նպաստառու՝ ծայրահեղ անապահով ընտանիքներին, այլ նաև՝ ստորին և միջին աստիճանի անապահով ընտանիքներին: Ընդ որում՝ անկախ առաջադիմությունից՝ անվճար կրթության հասանելիություն կունենան ստորին անապահովության աստիճան ունեցող ընտանիքներից արհեստագործական մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորողները, իսկ միջին մասնագիտական կամ բուհում սովորողների դեպքում՝ կտրամադրվի ուսման վճարի 30-100% չափով փոխհատուցում՝ կախված առաջադիմությունից: