Հայաստանի մի շարք խոշոր քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հոկտեմբերի 6 - հոկտեմբերի 19-ը (2024թ․)
- Ալավերդիում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հոկտեմբերի 11-ին, 12-ին, 15-ին և 16-ին։
-Արարատում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հոկտեմբերի 13-ին:
-Հրազդանում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հոկտեմբերի 15-ին:
-Վանաձոր՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հոկտեմբերի 10-ին, 11-ին:
-Գյումրի քաղաքում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։