Աչք է ծակում, թե ինչի համար էին իրականում ձերբակալում արցախցի պաշտոնյաներին. Կարեն Վրթանեսյան
Հերթական դեպքը, երբ արցախցի պաշտոնյային ներկայացված մեղադրանքները դատարանում հօդս են ցնդում։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը` անդրադառնալով Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի արդարացմանը:
Նա նաև գրել է.
«Հիշեցնեմ, որ Միշա Գյուրջյանին ձերբակալել էին մայիսի 25-ին՝ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մայիսի 26-ի մեծ հանրահավաքին ընդառաջ։ Դրանից մի քանի օր առաջ էլ Ասկերանի քաղաքապետ էին ձերբակալել։
Աչք է ծակում, թե ինչի համար էին իրականում ձերբակալում»: