Այդպես կարող է լինել միայն նույն երկրի երկու տարբեր ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ. Ղազարյանը` սեղանից դրոշների բացակայության մասին
Ուշագրավ է մի կարևոր դրվագ. Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բացակայում են դրոշները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած լուսանկարներին կից գրել է ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:
«Կազանում Նիկոլ Փաշինյանը ունեցել է ընդամենը երկու երկկողմ հանդիպում. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ուշագրավ է մի կարևոր դրվագ. Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բացակայում են դրոշները։ Այդպես կարող է լինել միայն նույն երկրի երկու տարբեր ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։
Փաստորեն, Իլհամ Ալիևը, որի գլխավոր նպատակը Հայաստանը որպես պետություն վերացնելն է, աստիճանաբար հասնում է իր նպատակին, քանի Հայաստանում իշխում են դրա կամակատար մեր հայրենիքի գողերը»: