Ողջ երկրով հայտարարեցին, թե Արցախի Մարտակերտի քաղաքապետը մեքենա է «գողացել», գեներացրեցին հակաարցախյան տրամադրություններ ու հիմա՝ կներե՞ս... Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին արդարացնելու որոշմանը, ըստ որի՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
«Սրա պատասխանն ո՞վ է տալու: Միշա Գյուրջյանին մեկ ամիս պահեցին բանտում, արգելել էին տեսակցությունները, ողջ երկրով հայտարարեցին, թե Արցախի Մարտակերտի քաղաքապետը (Ասկերան, Ստեփանակերտ...) մեքենա է «գողացել», գեներացրեցին հակաարցախյան տրամադրություններ ու հիմա՝ կներե՞ս... Քաղաքական պատվերով քրեական գործեր՝ այդ օրերին արցախցիներին լռեցնելու համար...»,- գրել է Գեղամ Մանուկյանը: