Ոստիկանները հայտնաբերել են Դդմաշեն գյուղից առևանգված մեքենան
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Սևանի ոստիկանությունում և քննչական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված ավտոմեքենան գտնվում է Երևան քաղաքի Բաբաջանյան 2 շենքի բակում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ նշված հասցե են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ս. Ջանիկյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վ. Կիրակոսյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թ. Չանդոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լ. Նազարյանի և ավագ փորձաքրեագետ Արման Գեղամյանի գլխավորությամբ։
Իրավապահների կողմից նշված վայր է հրավիրվել ավտոմեքենայի սեփականատերը, ով մի քանի մետրից տեսնելով կայանված ավտոմեքենան, հայտնեց, որ դա իր ավտոմեքենան է։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննչական խումբը և ավագ փորձաքրեագետը։