Հովհաննիսյանը հետ է կանչվել ՄԱԿ գրասենյակում ներկայացուցչի պաշտոնից և նշանակվել Ավստրիայում դեսպան
Անդրանիկ Հովհաննիսյանը հետ է կանչվել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի ու Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից և նշանակվել Ավստրիայում ՀՀ դեսպան․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»,- նշվում է նախագահի հրամանագրում։