ԿԽՄԿ-ի շնորհիվ մենք կրկին ժպտալու առիթ ունենք․ անհայտ կորած անձանց հարազատներ
ԿԽՄԿ-ն շարունակում է «Անհայտ կորած անձանց ընտանիքների սատարում» ծրագիրը Հայաստանում։
«Մենք ցանկություն չունեինք տնից դուրս գալու և որևէ մեկի հետ շփվելու: Սատարման ծրագիրը մեզ հույս ու ապրելու կամք տվեց: ԿԽՄԿ-ի շնորհիվ մենք կրկին ժպտալու առիթ ունենք»: Այսպիսի խոսքեր հաճախ ենք լսում անհայտ կորած անձանց հարազատներից, ասվում է ԿԽՄԿ հաղորդագրության մեջ։
«Անհայտ կորած անձանց ընտանիքների սատարում» ծրագիրը Հայաստանում իրականացնում ենք 2022թ․-ից՝ աջակցելով 2020թ․-ի հակամարտության սրման առնչությամբ անհայտ կորածների ընտանիքներին՝ հաղթահարելու հոգեբանական, տնտեսական, իրավական և այլ խնդիրներ։