NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Ո՞վ է «ՔՊ» Գյումրու քաղաքապետի հնարավոր թեկնածու Կարեն Սարուխանյանը

Շիրակի մարզի նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանը գրել է․

«Ո՞վ է «ՔՊ» Գյումրու քաղաքապետի հնարավոր թեկնածու Կարեն Սարուխանյանը

2018թ․ հունիսին, երբ երեկոյան ուշ ժամի, մոտավորապես 11։30-ի մոտակայքում, ֆեյսբուքով զանգեց Սուրեն Պապիկյանն ու ինձ առաջարկեց ստանձնել Շիրակի փոխմարզպետի պաշտոնը, ներկայացնելով, որ իրենք ունեն իմ փորձառության և հմտությունների կարիքը ու ես լավ եմ ճանաչում մարզը և խնդիրները, և առհասարակ նշելով, որ Շիրակում ուժեղ թիմ չունեն, Կարեն Սարուխանյանին են նշանակել մարզպետ, որի հարցում միանշանակ դրական կարծիք անգամ իրենք չունեն, ուղղակի նշելով, որ այլ տարբերակ չեն ունեցել, իսկ իմ մասին հիշեցրել է Նիկոլ Փաշինյանն իրեն։ Ես խնդրեցի ժամանակ մտածելու ու մի քանի օր անց իր հետ խոսեցի ու համաձայնեցի աշխատել այդ պաշտոնում։ Ես չեմ եղել «ՔՊ» թիմից և առհասարակ իմ նշանակումը նաև չէր ուզում նույն ինքը Կարենը, քանի որ մենք ծանոթ էինք դեռ 2015-2016թթ․-ից։

2015-2016թթ, երբ «ՔՊ» կուսակցությունը նոր էր սկսել իր գործունեությունը, իրենք ինտենսիվ կերպով սկսել էին կադրեր փնտրել, որոնք իրենց հետ կսկսեին աշխատել։ Ինձ առաջարկեցին ծանոթանալ իրենց թիմին ու որպես ՀԿ, եթե կարող ենք համագործակցել, ապա աշխատենք միասին։ 2015թ․ Սահմանադրական հանրաքվեի ընթացքում՝ որպես վստահելի համարվող ուժ, ընտրությունների ընթացքում մենք դիտորդներին խորհուրդ էինք տալիս համագործակցել տեղամասերում «ՔՊ» հետ՝ որպես այդ ժամանակ թվացյալ, նորմալ քաղաքական սկսնակ ուժ։ Դրանից հետո ես՝ որպես «ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ- նախագահ, մի քանի անգամ հրավիրեցի «ՔՊ» կարկառուն դեմքերին մեր ծրագրերի ընթացքում երիտասարդների հետ հանդիպումների։ Մեր հանդիպումներին մասնակցել են՝  Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Սուրեն Պապիկյանը, Հովիկ Աղազարյանը, Արայիկ Հարությունյանը, Վահան Կոստանյանը և այլոք։ Այս հանդիպումների և իմ ՀԿ սեկտորում ներգրավվածության հանգամանքն էր երևի իրենց դրդել, որպեսզի ինձ առաջարկեին մտնել «ՔՊ» կուսակցություն և դառնալ Շիրակի մարզային խորհրդի նախագահ, որի առաջարկը ես մերժեցի: 

Կարեն Սարուխանյանն աջ ղեկով ՕPEL ֆիրմայի մեքենայով սկսեց պաշտոնավարել ու լիքը պարտքեր ու վարկեր, բայց ընթացքում հասցրեց գնել BMW X5 մակնիշի ավտոմեքենա, փակել պարտքերը, տունը վերանորոգել ու տարածք գնել իր տան հարևանությամբ։ Կարենն իր օգնական Էմմա Պալյանի հետ լծվել էին մարզի, բայց սկզբում Գյումրի քաղաքի դպրոցների խորհուրդների կազմի փոփոխման գործին։ Մեծամասամբ բոլոր խորհուրդների նախագահ էր նշանակվում Էմմա Պալյանը, որից հետո խորհուրդների կառավարման լծակն արդեն վերցնելով իրենց ձեռքը՝ սկսում էին ահաբեկելով կամ գումարով, նշանակումներ կատարել։ Ինչպես էր կատարվում ահաբեկումը։ Նախկինում Աուդիտի բաժնի ղեկավար, ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանի օգնությամբ։ Ինչպես հայտնի է, Մուշեղը ու Կարենը բարեկամներ են։ Կարենն  աուդիտ անցկացնելու որոշում էր ստորագրում, իսկ Մուշեղը գնում էր այդ որոշման հիմքում խնդիրներ գտնելու, որից հետո սկսվում էին տնօրենների ահաբեկումները ու հետո արդեն գործարքները։ Մյուս եղանակը միանգամից կանչել, խոսել ու առաջարկելն էր, որ աշխատեն միասին, բայց Կարենի կանոններով։ Կարենի սիրած խոսքն էր դարձել, «դե գիտեք հիմա բան է փոխվել երկրում»։

Դպրոցների խորհրդների կազմաքանդմանը և գումարով ծանոթներին ու համակիրներին նշանակելու գերծին հաջորդեց նաև մեկ այլ փողոտ գործ, հիվանդանոցների տնօրեններին նշանակումները։ Ինչպես հայտնի է, ես մեկ անգամ ևս անդրադարձել էի Մարալիկի առողջության կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի մրցույթին (կից կարող եք տեսնել նյութի հղումը, որտեղ նաև կցված են Կարեն Սարուխանյանի որոշումները։   
... 

Մարալիկի առողջության կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի մրցույթից հետո հերթը հասավ նաև Ախուրյանի հիվանդանոցին։ Ի դեպ ասեմ, որ այս մրցույթի արդյունքների հետ համաձայն չեն եղել աշխատակիցները, որոնք մրցույթի հաջորդ օրը բողոքի ակցիա էին կազմակերպել մարզպետարանի մոտ և հանդիպում խնդրել մարզպետի հետ, որպեսզի հասկանան՝ ինչու՞ է այսպես եղել։ Բայց ամեն ինչ շատ պարզ էր, մրցույթին հայտ ներկայացրած մասնակիցների մեջ Կարենի նախընտրած մարդը չի եղել ու իրենք չեն հասցրել հայտը ներկայացնել մինչ մրցույթի ժամկետի ավարտը, բայց Կարենը՝ որպես արդեն հմտացած կաշառակեր, փոխել է տալիս մրցույթի դիմելու վերջնաժամկետի ժամը, որից հետո ցանկալի թեկնածուն դիմելուց հետո, փակվում է մրցութային վերջնաժամկետը։ Սրանով ապահովելով սահուն ու կարծես թե աննկատ խախտում՝ ասեմ ավելին, այս մասին նաև տեղյակ էին հիվանդանոցի աշխատակիցները, որոնք Կարենի հետ հանդիպման ընթացքում նշեցին, որ իրենք տեղյակ են, թե ինչ է արել Կարենը։ 

Դպրոցներից ու հիվանդանոցներից սահուն անցում կատարեցինք դեպի 2018թ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններ։ Մինչ ընտրություններին հասնելը «ՔՊ»-ն քննարկել էր, թե ում է առաջադրելու որպես ռեյտինգային թեկնածուներ, քանի որ ես նաև այդ թեկնածուների շարքում էի, Կարենը շատ վատ էր տանում այդ փաստը։ Արդեն լարված էին իմ ու իր հարաբերությունները Մարալիկի առողջության կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի մրցույթից հետո, քանի որ ես իր ցանկությամբ չէի առաջնորդվել, այլ առաջնորդվել էի օբյեկտիվ իրականությամբ և փաստերով, վերջինս ամեն ինչ անում էր, որպեսզի ես ոչ մի կերպ չներգրավվեմ իրենց «ՔՊ» թիմ։

Բազմակի անգամներ Կարենը բողոքներ էր ներկայացրել այդ ժամանակ «ՔՊ» շտաբի պետ Սուրեն պապիկյանին, որ Արան առանձին է աշխատում ու թիմի հետ չէ։ Ինչին ի պատասխան ես նշել եմ, որ այո՛ ես չեմ պատրաստվում մի հարթակում կանգնել Կարեն Սարուխանյանի, Էմմա Պալյանի ու Նազելի Բաղդասարյանի հետ։ Հետո մեկնարկեց արդեն քարոզարշավը։ Ինչպես գիտենք մարզպետարաններում կա սոցիալական աջակցության բաժին, որը սոցիալական աջակցություններ դրամական օգնություն է տրամադրում քաղաքացիներին։ Այս բաժնի գումարները ուղղվեցին իբր քաղաքացիների օգնություն տրամադրելու ու տարերայնորեն ավելացան քաղաքացիներին օգնություն տրամադրելու որոշումները նախընտրական ժամանակահատվածում։ (Սա շատ հեշտ է ճշտել, ընդամենը պաշտոնական հարցում որոշումների տրամադրման վերաբերյալ)։ Պետական միջոցները՝ որպես ընտրակաշառք արդեն սկսեցին օգտագործել։

Սրան արդեն հաջորդեց գյուղապետերին ահաբեկելու փաստերը։ Այդ ժամանակ Շիրակի դատախազն էր Կարեն Գաբրիելյանը։ Ինչպես կփաստեն դատախազության աշխատակիցները և շատ ու շատ մարզպետարանի աշխատակիցներ, Կարենն այդ ընթացքում դատախազ Կարենի մշտական այցելուն էր։ Ինչ էին անում այս երկուսը։ Մարզպետ Կարենը զանգում էր գյուղապետերին ու ասում, որ իրեն պետք է քվե տան ու ոչ մեկին, միայն պետք է իրեն քվեարկեն։ Եթե ինքը այս կամ այն գյուղից բավարար քանակությամբ քվեներ չստանա, ապա դատախազ Կարենը կայցելի իրենց համայնքապետարան ու դե Կարենն էլ ,որ գնաց հաստատ մի բան կգտնի։ Այս սպառնալիքները Կարենը ուղարկում էր նաև իր երկու օգնականների միջոցով, Սերգեյը լավ ինտենսիվ աշխատում էր այս ուղղությամբ, քանի որ թեկնածու չէր իսկ Էմման աշխատում էր իր համար, քանի որ վերջինս նույնպես թեկնածու էր։ Ես արձակուրդի մեջ էի, երբ ինձ զանգեց մեր մարզի խոշոր գյուղական համայնքներից մեկի ղեկավարը (Անուն ազգանունները չեմ նշում, հաշվի առնելով վերջիններիս հանդեպ հնարավոր քաղաքական հետապնդումների հնարավորությունը) ասելով, որ ուզում են 5 համայնքների ղեկավարներով հանդիպել ինձ հետ։ Մարզպետարանի իմ աշխատասենյակում ես իրենց ընդունեցի։ Հիմնական բողոքը կայանում էր նրանում, որ համայնքների ղեկավարները՝ որպես հեղափոխության հիմնական շահառուներ նաև ամենաուրախը իրենք էին, քանի որ ձերբազատվել են ընտրություններում ահաբեկումներից ու խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով ձայն մուրալուց, բայց ավաղ, ոչինչ չի փոխվել և մեջբերեմ․ «Կարենն ո՞վ է, երեկվա լակոտ, որը սկի կրթություն չի ստացել, իմ երեխայից փոքր է, որ մի հատ էլ ինձ զանգել վախացնում է, թե եթե ձայն չտաս ինձ,  դատախազությունում հաստատ քո դեմ ինչ- որ բան կլինի։ Մենք ինչ է սրա դեմ ենք պայքարել։ Մենք էլ ուրախացել էինք որ պրծանք այս ամենից, բայց ուր է»։ 

Այս ամենի մասին ես անմիջապես զանգեցի ու տեղեկացրի Սուրեն Պապիկյանին, ով զարմացավ, իբը տեղյակ չէր ու խոստացավ կարգավորել այդ ամենը ու որ դա դեմ է հեղափոխության արժեքներին։ Դրանից հետո ես զանգեցի մի քանի լրագրողների, որոնցից մեկը Գյումրիում շատ հայտնի է, էլի անունները չեմ նշի պարզ պատճառով, որ չընկնեն վերջիններից հետևից, ասացի, որ Կարենը նմնատիպ բաներ է անում։ Այդ մասին տեղեկացրեցի նաև Ռոմանոս Պետրոյանին, բայց  ձայն բարբառոյ յանապատի։ 
Որոնց արդեն հաջոդեցին ահաբեկումներ, զանազան նամակներ ու տարբեր ֆեյք էլեկտրոնային նամակներ, որ մի բան էին ասում միայն, մի օր ինձ սպանել, կախել իմ խոսելու համար, ես ով եմ, որ դեմ դուրս գամ այդ մարդկանց ու նմանօրինակ զազրելի երևույթներ, որոնք շարունակվում են մինչ օրս։ 

Ընտրությունները չսկսված արդեն ես որոշում էի կայացրել, որ անկախ ընտրությունների արդյունքներից ես դուրս եմ գալու իմ զբաղեցրած պաշտոնից։ Իմ ՀԿ- սեկտորում ծավալած գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության, ընտրություններում վարչական ռեսուրսների և ընտրակաշառքների բացառման, կաշառակերության,  կոռուպցիայի դեմ պայքարի գործում ահնարին էր դարձնում այլևս աշխատել այդ թիմի հետ։ 
2019թ հունվարին, եթե չեմ սխալվում 11-ին, խնդրեցի մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպում ու հրաժեշտ տվեցի մեծ ցավով, քանի որ շատ խնդիրներ կային չլուծված և շատ գաղափարներ կային, որոնք այդպես էլ մնացին գաղափարներ։