Պա՞րզ է ձեզ իմ պատասխանը, պա՞րզ է․ դուք լսեցի՞ք իմ պատասխանը․ ձեր որակումները ձեզ պահեք․ Ժաննա Անդրեասյանը ջղաձգվեց
Դուք լսեցի՞ք իմ պատասխանը, եթե լսեցիք՝ ինչու եք նման հարց ձևակերպում: Ազգային ժողովի միջանցքում ագրեսիվ տոնով ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով դպրոցական դասագրքերի խնդիրների հետ կապված լրագրողի հարցին։
Ես խնդրում եմ ձեր հարցադրումից զերծ պահել որակումները, ես ասել եմ և շարունակում եմ ասել հետևյալը՝ բոլոր դասագրքերը, որոնք պետք է տպագրված լինեին, տպագրված են եղել ու տրամադրվել են դպրոցերին մինչև սեպտեմբերի 1-ը, պա՞րզ է ձեզ իմ պատասխա՞նը, պա՞րզ է, պա՞րզ է ձեզ իմ պատասխանը»,- դիմելով լրագրողին՝ ջղաձգված ասաց նախարարը:
Դիմելով մյուս լրագրողներին՝ հարցրեց, թե՝ չունե՞ն նրանք այլ հարցեր։
«Այլ հարցեր կա՞ն, հարգելի գործընկերներ, եթե չկան՝ վերջ»,- ասաց նա։