Փաշինյանը բոլոր «իզմ»-երի մեջ վերջապես գտավ իր «իզմ»-ը՝ դա «լափիզմն է». Արմեն Աշոտյան
Փաստորեն, «իզմ»-եր ժխտող Նիկոլը, երկար տարիներ խարխափումից և դեգերումից հետո գտավ իրեն ամենահարազատ «իզմը»՝ դա «լափիզմն է». հերթական դատավարությունից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ պետության իրավունքն ուտելու իրավունքի հետ համեմատելու մասին հայտարարությանը։
«Այսինքն՝ կառուցել պետության գաղափարախոսությունը միայն ուտելու վրա, նշանակում է պետության 8-9 ֆունկցիաներից, ըստ Մասլոուի բուրգի՝ կարիքներից ամենաբազայինը երաշխավորել և վերջ։ Իսկ իրականության մեջ նա խթանում է արտագաղթը, որովհետև եթե պետության ֆունկցիան կերակրելն է, և հայը պետք է մնա Հայաստանում զուտ ուտելու համար, ապա Ամերիկայում ավելի լավ են կերակրում, ՌԴ-ում էլ ավելի լավ կարող է կերակրեն, Ֆրանսիայում ամենալավն են կերակրում։ Նիկոլի արտահայտությունն արտագաղթի խթան է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ընդդիմության առաջարկած այլընտրանքին՝ Աշոտյանը նշեց. «Եթե ընդդիմությունից այլընտրանք եք ուզում, Նիկոլն առաջարկում է ամորձահատում, ասում է՝ «ձեզ պետք չի, ազգ, այս բաները, կտրենք, շպրտենք», ընդդիմությունն ասում է՝ «եկեք չհատենք, կարող է պետք գա»։ Կտրել-շպրտելը հեշտ ա, բուժելն ա դժվար։ Մենք ասում ենք՝ կբուժենք, բայց մեզնից մի սպասեք պատասխան, թե ինչպես կբուժենք»,- ասաց նա։