Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան
Քաղաքականություն

Կառավարող քաղաքական թիմը չունի արդարադատության մոտիվ, նշանակություն չունի՝ ով կլինի ԱՆ նախարար

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

«Արդարադատության նախարարի թեմայով արտահայտվել եմ՝ ըստ էության չունի որեւէ նշանակություն, թե ով կնշանակվի նախարար: Դա նշանակություն կարող է ունենալ այն դեպքում, երբ կառավարող քաղաքական թիմը ունենա արդարադատության մոտիվ: Հայաստանում տնտեսա-քաղաքական հարաբերությունների համկարգն ու իշխանության համակարգը որեւէ կերպ չեն ենթադրում արդարադատության մոտիվ:

Հետեւաբար, արդարադատության նախարարը դե ֆակտո այլ բան չէ, քան ընդամենը վարչական ֆունկցիոներ, որը կարող է համակարգում գործող եւ պետական ծառայություն մատուցող մեկ-երկու գերատեսչության աշխատանք բարելավել, կամ չբարելավել, քաղաքացուն մատուցվող ծառայության որակ՝ բարձրացնել, կամ՝ չբարձրացնել:

Արդարադատության նախարարի «նշանակման» պրոցեսն է արժանացել ուշադրության: Փաստորեն, նախարարի թեկնածուները հավաքվում են, ելույթ են ունենում ՔՊ վարչության առաջ, իսկ վարչությունը՝ ընտրում է:

Շատ հետաքրքիր է, ի՞նչ չափանիշով են ընտրում: Ասենք, էդ վարչության կազմում քանի՞ իրավաբան կա, իրավագետ, արդարադատության ոլորտի մասնագետ, որ հասկանա, թե ո՞ր թեկնածուն է ավելի արժանի: Ինչո՞վ են ընտրում՝ բառապաշարո՞վ, արտաքինո՞վ, սեռո՞վ, պարզապես համակրանք-հակակրանքո՞վ, ծանոթությա՞մբ:

Եվ, անկեղծորեն զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք իսկապես տիրապետելով մասնագիտական որակների, համաձայնում են անցնել այդ պարզունակ «ժյուրիի» առջեւով, եւ փորձել ինչ որ մարդկանց համոզել, որ իրենք կլինեն լավ նախարար, այն դեպքում, երբ «ժյուրին» ինքը ունի իր որեւէ կարողունակության հարցում համոզելու խնդիր»: