Ով ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց էր տալիս, նրան զանգահարում էր Հաջիևը
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ Պետերբուրգ
Մամուլ

Նոր խմորումներ ՔՊ-ում. ժամանակն է նրան «երկնքից վար իջեցնելու». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախորդ շաբաթ գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՔՊ-ի «տանը կռիվ է գցել», իշխող ֆրակցիայի մի խումբ պատգամավորներ որոշել են անհետևանք չթողնել այն փաստը, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած հայտնի աղմկահարույց լսումների ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին նստեցրել էին ԱԺ նախագահությունում: Ինքը` Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ նախագահի աթոռին նստած, նիստն էր վարում, կողքը տիկին Վարդապետյանն էր բազմել։

Հենց լսումների օրը մի խումբ պատգամավորներ ՔՊ-ի ներքին չաթում աղմուկ էին բարձրացրել, թե դատախազը մյուս ուժայինների հետ պետք է դահլիճում նստած լիներ, և անգամ Ալեն Սիմոնյանն էր Ժնևից կապ հաստատել Անդրանիկ Քոչարյանի հետ և հանդիմանել, թե ինչու է Վարդապետյանին նախագահությունում նստեցրել։

Լսումներից անցել է 2 շաբաթ, սակայն ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվում: Մենք տեղեկացանք, որ նույն խումբը պատրաստվում է Քոչարյանի թեման բարձրացնել նաև Նիկոլ Փաշինյանի  մասնակցությամբ ՔՊ խմբակցության նիստում, որը նախատեսված էր երկուշաբթի, սակայն հետաձգվեց, քանի որ նույն Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում բյուջետային քննարկումները ձգվեցին մինչև ուշ երեկո։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներից շատերի համոզմամբ՝ Անդրանիկ Քոչարյանն այդ օրը միտումնավոր է ձգել փակ նիստը, որ երեկոյան 19.00-ին նշանակված նիստը տապալվի, քանի որ նիստը պետք է տեղի ունենար այն դահլիճում, որտեղ բյուջետային քննարկումներն էին։ Հենց այս խումբն էլ մտադիր է բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը:

Մեզ պատմեցին, որ նույն օրը ՔՊ-ի նեղ «կռուգով» չաթերից մեկում պատգամավորները Քոչարյանի վարած բյուջետային նիստն են քննադատել, մասնավորապես՝ թե ինչու է արծարծում ավտոմեքենաներում մանկական նստելատեղերի պարտադիր առկայության արդեն մոռացված թեման, ինչու է «բոչկա գլորում» ՆԳՆ-ի վրա, որ այդ հարցը ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին տվել էր ՔՊ-ական Սոնա Ղազարյանը, և նա էլ պատասխանել էր, որ դա կարեւոր հարց է, և ինքն ինքնուրույն է թեման բարձրաձայնել։

Լրագրողների հետ զրույցում իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն, երեկ հերքեց այդ տեղեկությունները, թե Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարց կա իրենց օրակարգում․ «Ես խմբակցության ղեկավարն եմ, երբ ասում եմ՝ նման օրակարգ չկա, դա համարվում է խմբակցության լեգիտիմ որոշումը»:

Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման համար խմբակցությունը պետք է ԱԺ որոշման նախագիծ ներկայացնի, որում նշված կլինեն նաև հիմքերը: Հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցն ԱԺ նիստում քննարկվելուց հետո դրվում է փակ-գաղտնի քվեարկության։ Որոշումն ընդունվում է գաղտնի, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հայկ Կոնջորյանին հարցրինք, թե արդյոք ՔՊ-ում կա՞ն պատգամավորներ, որոնք հայտնի լսումներից հետո դժգոհություն են հայտնել տիկին դատախազի՝ ԱԺ նախագահությունում նստելու փաստից, եւ գուցե դա՞ է դառնալու Քոչարյանին պաշտոնանկ անելու հիմքը։ Կոնջորյանը չհերքեց դժգոհությունների փաստը։ «Այդ հարցերն արարողակարգային բնույթի հարցեր են, որոնք ես գիտեմ, որ կարգավորվում են «Արարողակարգի մասին» օրենքով։ Բայց քանի որ լսումները չէր կազմակերպել խմբակցությունը, թույլ տվեք ես այդ հարցին չպատասխանեմ, կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կպատասխանի։ Այո, դրանք արարողակարգային միջոցառում են՝ պետական շենքում կազմակերպված, եւ պետական արարողակարգի դրույթները նման դեպքերում պահպանվում են»,- ասաց նա։

ԱԺ երկարամյա աշխատակից, քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանին հարցրինք, թե արդյոք խորհրդարանական լսումներն արարողակարգայի՞ն միջոցառում են, որը սահմանում է, թե ով որտեղ պետք է նստի, ով երբ եւ որտեղից ելույթ ունենա եւ այլ հարցեր։ Սողոմոնյանը պատասխանեց. «Ոչ, երբեք չի եղել, որ լսումներին պրոտոկոլը գործ ունենա»: Նաեւ պարզաբանեց. «Լսումներն ԱԺ մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստի մի տեսակ են, մնացածը հանձնաժողովն է որոշում արարողակարգը։ Լսումները հրավիրողն է որոշում այդ հարցերը, նրա փոխարեն մեկ ուրիշը չի կարող որոշել»։

Կոնկրետ դատախազի դեպքը հիշատակեցինք՝ Անդրանիկ Քոչարյանն ունե՞ր իրավունք՝ Աննա Վարդապետյանին իր կողքը նստեցնելու։ «Կրկնում եմ՝ դա արարողակարգային չէ, եւ, ընդհանրապես, ամեն միջոցառում չէ, որ պետք է արարողակարգով ներկայացվի։ Հիմա ի՞նչ եք կարծում, երբ հանձնաժողովի նիստ է լինում, որտեղ զեկուցողներ են գալիս, հրավիրյալներ․ մեկը սեղանի մի ծայրում է նստում, մյուսը՝ մեկ այլ կողմում… Դրանք արարողակարգային քննարկման հարցեր չեն, ամեն մեկն ինքն է որոշում, բայց, իհարկե, որոշակի տրամաբանություն պետք է լինի։ Սրա մասին է խոսքը»:

Արձագանքելով իր դեմ ծավալվող գործընթացի մասին հարցին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Աղբյուրը պետք է գտնել։ Տեղյակ չեմ, որ նման օրակարգ կա»։

Երկու հակադիր թեւերից որեւէ մեկում չգտնվող ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ իր անունը չհրապարակելու պայմանով, մեզ ասաց՝ դեռ պարզ չէ, թե ուր է տանելու այս գործընթացը։ Հնարավոր է, որ ոչ թե պատգամավորների փոքր խումբ է Քոչարյանի դեմ դուրս եկել, այլ նրանց հետեւում թաքնված է վարչապետը, որը չի հանդուրժում, որ թիմում որեւէ մեկն ուժեղանում է, դիրքերն ամրապնդվում են, իսկ Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությունը կյանքի կոչելուց հետո բավականին ուժեղ դիրքերում է, գուցե ժամանակն է նրան «երկնքից վար իջեցնելու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում