«Գոյ»-ի դերասանները կրկին գիշերել են թատրոնում, այսօր ակցիաներ կլինեն (տեսանյութ)
«Գոյ» թատրոնի դերասանները երկրորդն օրն է գիշերում են թատրոնում։
«Մեր պահանջն էր՝ պատկան մարմինների կողմից արձագանք, որ մեր խնդիրը հրատապության կարգով ընթացքի մեջ է կամ լուծվում է։ Մենք երեկ չունեցանք որևէ արձագանք, դրական տեղաշարժ մինչև աշխատանքային օրվա ավարտը և որշեցինք ևս մեկ գիշեր անցկացնել թատրոնում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։