Երբեք չեմ կարևորել ինձ տրված պարգևները կամ մեդալները. մարդիկ գտել են նպատակահարմար՝ տվել են. Արգիշտի Քյարամյան
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը «չի դնում ու գրում», թե որ թվականին ինչ մեդալ է ստացել ու ինչի համար։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում, երբ վերջիններս հետաքրքրվեցին, թե ինչի համար է մեդալներ ստացել։
«Այդ հարցին անդրադառնալն, իմ տեսանկյունից, այդքան էլ ճիշտ չէ, լուրջ չի։ Դրանք կարևոր են, բայց ես երբեք չեմ գրել` որը երբ ու ինչի համար եմ ստացել։ Ես երբեք չեմ կարևորել ինձ տված պարգևները կամ մեդալները, եթե մարդիկ գտել են նպատակահարմար՝ տվել են»,- ասաց Քյարամյանը։
Նա նշեց, թե լուրջ խոսակցություն չի համարում իր մեդալների հարցը քննարկման առարկա դարձնելը։