Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինԱղոթքից մինչև ազգային արժեքներ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրական պատգամըԱշոտ Երկաթի նման մարդիկ բանտում են, սա է գործող իշխանության քաղաքական գիծը․ ԱբրահամյանՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ. ՆԳՆՀարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴՎարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էԻրաքն ՕՊԵԿ-ին կոչ է արել մեծացնել նավթի արդյունահանման իր քվոտանԱրհեստական բանականությունից մինչև արտահանում․ ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն նոր համաձայնության են հասելՀայաստանն ու Իրանը քննարկել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքըԷրդողանի խորհրդականն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացըԴավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց դատարանի նիստերի դահլիճից«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբենի քարոզը Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցումՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցներըՄտքեր են փոխանակվել հիբրիդային սպառնալիքների դեմ Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության մասինԸնտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին․ ԳալյանՍարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործովԱպօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Լեհաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացըՀՀ բանտերում հիվանդանոցային բաժանմունքներ կբացվենԴոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են. ռուբլին էժանացել էԱրմեն Գրիգորյանը Լեհաստանում մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնկացել է բարձր մակարդակի ընդունելությանըՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով արդեն կա 164 զոհ և 971 վիրավորՎաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունըԱլիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմшկան հանցագործ է, եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր. ադրբեջանագետ
Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Կրասնոդարի, Ուֆայի և Կուբանի նավթավերամշակման գործարաններին
Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով դատարանի որոշումը, տնային կալանքը վերացվեց
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՏեսահսկման արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումըՔաղաքացիների աչքին «թոզ փչել» չեք կարողանալու. հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել. ԴանիելյանՄեկ օրում բացահայտվել է 162 հանցագործություն, գրանցվել՝ 21 ՃՏՊԱվետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար․ ԳեղամյանԲենժամեն Հադադը շնորհավորել է Վահան Կոստանյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում հիվանդանոց է բացելՄեր ճանճերի տիրակալը. Ստեփան ԴանիելյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում. ՀՀ կառավարություն
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Ուկրաինան այս պահին հաղթում է պատերազմում. ԱՄՆ ՊետդեպարտամենտԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհինԳործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն ՀովասափյանՀայաստանը կսկսի գործարկել երրորդ երկրներից սոխի անմաքս ներմուծման քվոտաԱյսօր ՔՊ-ում տեղի է ունենալու նիստ, որտեղ ընտրվելու է ԱԺ նախագահի թեկնածուն, փոխվարչապետերի և նախարարների փոփոխություն չեմ նախատեսում. Փաշինյան
Ավտովթարից մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրը
Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերինՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները
Հասարակություն

Տրանսպորտային միջոցը չի վերադարձվել Մովսես Քարտաշյանին․ շարունակվում է խախտվել վերջինիս ինչպես գույքային, այնպես էլ հավաքների ազատության իրավունքը․ փաստաբան

2024 թվականի մայիսի 30-ին Հանրապետության հրապարակում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում Վազգեն Սարգսյան փողոցի հատվածից ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել հավաքի մասնակից Մովսես Քարտաշյանի կողմից վարած և նրա օրինական տիրապետության տակ գտնվող «Մերսեդես-Բենց» մակնիշի 37MQ777 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը։

ՀՀ ոստիկանության կողմից վերը նշված տրանսպորտային միջոցը երկարատև՝ մեկ ամսից ավել ժամանակահատվածում, չվերադարձվելու պարագայում Մովսես Քարտաշյանը սույն թվականի հուլիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է մուտքագրել բողոք, որը Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի օգոստոսի 9-ի «Բողոքը քննարկման ընդունելու մասին որոշմամբ» ընդունվել է քննարկման։

Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի օգոստոսի 9-ի «Բողոքը քննարկման ընդունելու մասին» որոշման համաձայն՝ 2024 թվականի մայիս և հունիս ամիսներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են մի շարք բողոքներ և ահազանգեր, այդ թվում՝ փաստաբանների կողմից, առ այն, որ ՀՀ տարածքում իրականացված բողոքների ակցիաների ընթացքում քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցները ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից տեղափոխվել են Ոստիկանության Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային վարչությունների հատուկ պահպանվող տարածքներ։ Նույն որոշման համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեից ստացվել են պարզաբանումներ, որ գրությամբ նշված տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ 37MQ777 հաշվառման համարանիշով ավտոմեքենան, հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում տարաբնույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով։

Իրականացված հարցումների արդյունքում պարզել ենք, որ նշված տրանսպորտային միջոցը պահվում է թիվ 15-0320-24 քրեական վարույթի շրջանակում, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում։ Ընդ որում, տրանսպորտային միջոցը պահվում է այն հիմնավորմամբ, որ դեռևս 2024 թվականի ապրիլի 7-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հանրապետության հրապարակին կից տարածքից գողացել են Ս. Գ.-ին պատկանող էլեկտրական հեծանիվը, իսկ 2024 թվականի մայիսի 31-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, թե իբր նշված հեծանիվը գողացել են «Մերսեդես-Բենց» մակնիշի 37MQ777 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցով:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ քննարկվող տրանսպորտային միջոցը ենթարկվել է զննության, և զննության արդյունքում հանցագործության հետքեր չեն հայտնաբերվել, 2024 թվականի սեպտեմբերի 24-ին վարույթն իրականացնող քննիչին ենք ներկայացրել Մովսես Քարտաշյանի օրինական տիրապետության տակ գտնվող տրանսպորտային միջոցը վերադարձնելու վերաբերյալ միջնորդություն, որի լուծումը քննիչի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ հետաձգվել է։ 2024 թվականի հոկտեմբերի 4-ին քննիչի վերը նշված որոշման դեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն ենք ներկայացրել բողոք, որը հսկող դատախազի 2024 թվականի հոկտեմբերի 9-ի «Բողոքը քննության առնելու մասին» որոշմամբ բավարարվել է, և քննիչին հանձնարարվել է Մովսես Քարտաշյանին վերադարձնել «Մերսեդես-Բենց» մակնիշի 37MQ777 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը։ Հսկող դատախազի կողմից տրված հանձնարարությունը վարույթն իրականացնող քննիչի կողմից մինչ օրս չի կատարվել, և տրանսպորտային միջոցը չի վերադարձվել Մովսես Քարտաշյանին, ինչի արդյունքում շարունակվում է խախտվել վերջինիս գույքային իրավունքը։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ տվյալ դեպքում պետական իշխանության կողմից խախտվում է Մովսես Քարտաշյանի ոչ միայն գույքային, այլ նաև հավաքների ազատության իրավունքը՝ հետևյալ հիմնավորմամբ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում, անդրադառնալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով ամրագրված հավաքների ազատության իրավունքի սահմանափակմանը, պարբերաբար նշել է, որ «Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «սահմանափակում» եզրույթը պետք է մեկնաբանվի որպես միջոցառումներ, որոնք իրականացվում են թե՛ հավաքից առաջ և թե՛ դրա ընթացքում, ինչպիսիք են նախապես արգելելը, հանրահավաքը ցրելը կամ մասնակիցներին ձերբակալելը, ինչպես նաև որպես միջոցառումներ, որոնք իրականացվում են հետագայում, այդ թվում՝ հանրահավաքին մասնակցելու համար կիրառվող տույժերը»։ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ «միջամտությունը կարող է չլինել բացարձակ արգելքի ձևով՝ իրավաբանորեն կամ փաստացի, այլ կարող է լինել իշխանությունների կողմից ձեռնարկվող տարբեր միջոցառումների ձևով»։

Հաշվի առնելով վերոգրյալը, Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի օգոստոսի 9-ի «Բողոքը քննարկման ընդունելու մասին» որոշման մեջ նշված և վերը մեջբերված փաստական տվյալները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Մովսես Քարտաշյանի օրինական տիրապետության տակ գտնվող տրանսպորտային միջոցը շուրջ հինգ ամիս անհիմն և մտացածին պատրվակով չի վերադարձվել վերջինիս, գտնում ենք, որ իշխանությունների կողմից տրանսպորտային միջոցը չվերադարձնելը հավաքի մասնակից Մովսես Քարտաշյանի նկատմամբ հավաքին մասնակցելու համար փաստացի կիրառվող օրենքով չնախատեսված տույժ է, ինչի հետևանքով խախտվում է վերջինիս՝ հավաքների ազատության իրավունքը։ Հատկանշական է, որ տվյալ դեպքում վարույթն իրականացնող քննիչը, չունենալով համապատասխան լիազորություն, փաստացի չի կատարում հսկող դատախազի հանձնարարությունը, իսկ հսկող դատախազը, տեղյակ լինելով այդ մասին, հետևողական չէ իր հանձնարարության կատարման հարցում կամ ի վիճակի չէ ապահովել դրա կատարումը։

Հարկ է արձանագրել նաև, որ Մովսես Քարտաշյանի կողմից ներկայացված բողոքի քննարկման շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված գործընթացը ևս չի հանգեցրել ակնկալվող արդյունքի՝ անձի խախտված իրավունքների և ազատությունների վերականգման։

Սլավիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Մովսես Քարտաշյանի ներկայացուցիչ, փաստաբան