Հատկացվելիք 47.5 մլրդ դրամն աննախադեպ է ԲՏԱ նախարարության համար․ Հայրապետյան
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետական բյուջեի նախնական քննարկումների ընթացքում ներկայացրել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվելիք ծրագրերն ու միջոցառունները՝ ընդգծելով, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման համար հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 47.5 մլրդ դրամ, ինչն աննախադեպ է ԲՏԱ նախարարության համար։ Ֆեյսբուքյան էջում գրում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․
«Համեմատության համար նշեմ, որ 2024թ. պետական բյուջեով հատկացվել էր 25.1 մլրդ դրամ»,- հավելել է նա։