«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ Սրբազան
Հասարակություն

Եթե Ղարաբաղը չլինի, չես լինի դու, կամ մեր տունը. կամ չէ՝ Ու մեր տունը. այսօր անմահացած զինծառայող Հայկազ Մկրտչյանի ծննդյան օրն է (լուսանկարներ)

Ուրախ ու ժպտերես Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։ 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։

Իր ապրած 20 տարվա ընթացքում հասցրել է հերոսաբար մարտնչել 2 պատերազմում։ Տավուշյան մարտերի և Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից է եղել: Սկզբում ծառայել է Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել է Տավուշ՝ /Մեհրաբ/ զորամաս: Կրտեսեր սերժանտ էր: Ականանետային հաշվարկի հրամանատար: Համակարգչային խաղերից ստացած պատկերացումներն ու գիտելիքներն էլ օգտագործում էր մարտական պատրաստվածության ժամանակ, նշանակետի հեռավորության կողմնորոշիչներ էր ստանում: Սիրահարվել էր Տավուշի բնությանը:

2020 թվականի հուլիսի 12-ի ժամը 12.00-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրետանային հարվածներով փորձեցին վնասել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի Մեհրաբի գնդի պահպանության տակ գտնվող մարտական հենակետերը, որից հետո զորամասը բերվեց մարտական պատրաստակամության բարձր աստիճանի: Այդ ժամանակ, 120մմ ականանետային դիվիզիոնում արդեն իսկ առկա էր համահավաք մարտկոց, որի շարքերում ընդգրկված են եղել մասնագիտական բարձր գիտելիքներով և մարտական պատրաստությունում լավագույն կողմերով աչքի ընկած զինծառայողներ։ Հայկազ  Մկրտչյանը նույնպես ընդգրկված էր վերոնշյալ մարտկոցում, որպես 3-րդ ականանետային հաշվարկի հրամանատար: Առաջին իսկ վայրկյաններից չի ընկճվել, խուճապի չի մատնվել, իրեն դրսևորել է, որպես  խիզախ մարտիկ, ճիշտ նշանափորձելով ականանետը, զգալի վնասներ պատճառելով հակառակորդի կենդանի ուժին և կրակային միջոցներին, ոգեշնչելով իր ենթակայության տակ գտնվող անձնակազմին արագ մատակարարելու ականները՝ ավելի շատ կրակոցներ կատարելու համար: Հուլիսյան մարտերին եղել է կիզակետում, իր մաթեմատիկական մտածողության և արագ հաշվելու կարողությամբ, կարողացել է պատճառել հակառակորդի կենդանի ուժի մեծ կորուստ:

Հուլիսյան մարտական գործողություններն ավարտվել են հայկական կողմի փայլուն հաղթանակով։ Հայկազ Մկրտչյանի և իր նման հմուտ տղաների շնորհիվ հակառակորդը զգալի վնասներ ստացավ և հետ շպրտվեց, հասկանալով, որ անիմաստ է մարտնչել մարտունակ ստորաբաժանման դեմ: Հուլիսյան մարտերի համար Հայկազն արժանացել է «Մարտական Հերթապահություն» մեդալին։ Մարտերի ժամանակ ասում էր. «Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞, իրենց համար ո՞նց չկռվենք»:  

Սեպտեմբերին, երբ սկսվեց պատերազմը, արդարության ջատագովը, ժպտացող աչքերով Հայկազը Տավուշում ծառայության ժամանակ անհանգստացել է, որ իրենք Տավուշում են, իսկ մյուս տղաներն Արցախում են կռվում:

Ասում էր. «Սիրտս պայթում է, տեղս չեմ գտնում, ինձ մեղավոր եմ զգում, պիտի գնամ Արցախում կռվեմ: Եթե մենք չկռվենք, թուրքը կմտի մեր մանկության տունը: Կտեսնե՛ք, մինչև մենք Տավուշից Ղարաբաղ չգնանք, կռիվը չի վերջանա»::  

2020թ  սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից, Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ, լայնամասշտաբ, պլանավորած հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Հոկտեմբերի 14-ին Մեհրաբի զորամասի լավագույն մարտկոցը տեղափոխվեց Մեխակավան (Ջաբրաիլ)։ Մկրտչյան Հայկազը, հուլիսյան մարտերից դեռ չհագեցած, ավելի շատ ական էր կրում իր ականանետի մոտ, որպեսզի զգալի վնաս պատճառի հակառակորդին։ Մկրտչյան Հայկազի հաշվարկը 4 օրվա ընթացքում  կատարել է մոտ 300 կրակոց, վերջում հասցնելով դրանց թիվը 1000-ի։ Մարկոտցը մասնակցել է Ջրականի, Ծակուռիի, Թաղավարդի, Դրախտիկի, Ազոխի, Վերին Թաղերի, Կարմիր Շուկայի համար տրվող մարտերին։ Հայկազը պատերազմի ընթացքում առաջին անգամ տեսավ Արցախը, երազեց այնտեղ ապրելու մասին, բայց երազանքը մնաց անկատար….

Անասելի երջանիկ է եղել, որ մարտի դաշտում է գտնվում, աչքերը փայլում էին, և մինչև վերջին օրը երանելի երջանկության մեջ է եղել: Ասում էր. «Գիտե՞ք, քանի թուրքի /մոտ 800 հոգու մասին էր խոսքը/ անուն է գրվել քարին  իմ ձեռքով: Ես անմահ եմ, ուժեղ եմ, մի աչքո՞վ եք ինձ նայում»: Եղել է մարտերի ամենաթեժ վայրերում:

Մինչև հոկտեմբերի 29-ը մարտկոցը պարբերաբար զբաղեցրել է տարբեր կրակային դիրքեր, այդ ընթացքում Հայկազը իրեն դրսևորել է որպես խիզախ, սառնասիրտ, հայրենասեր և հայրենիքի համար կյանքը չխնայող քաջորդի։ Հոկտեմբերի 29-ին հերթական անգամ զբաղեցնելով կրակային դիրքի շրջան, արձակելով կրակոցներ հակառակորդի կենդանի ուժի և կրակային միջոցների ուղղությամբ՝ մարտկոցը զգալի վնասներ պատճառեց հակառակորդին: Հակառակորդն իր հերթին կիրառել էր բազմաթիվ հրետանային արկեր, որոնք դիպուկ չէին։ Նույն օրը, հակառակորդը կիրառեց Բայրակթար մարտկոցի դեմ, որի հետևանքով վիրավորվեց Հայկազ Մկրտչյանը։ Հայկազն ապրելու համար  12 օր շարունակ պայքարել է վերակենդանացման բաժանմունքում, և անմահացել նոյեմբերի 9-ին, հրադադարից մեկ ժամ առաջ։ Հայկազ Մկրտչյանը արժանացել է «Մարտական Ծառայություն» մեդալի:

Հայկազը պատերազմում հաղթել է, քանի որ հաղթել է վախին, դժվարություններին, իսկ նահաջն իր համար անընդունելի է եղել: Երբեք չէր հանդուրժում անրադարությունը և ամեն գնով պայքարում էր դրա դեմ: Շատ կատակասեր էր, բարի, փայլուն մտքով, սակայն միաժամանակ ուժեղ և հպարտ: Իր մաթեմատիկական բարձր ունակությունների, արագաշարժության և հաշվարներ կատարելու կարողության շնորհիվ իրենց մարտկոցը մեծ հաջողություններ է գրանցել: Հայկազը նաև նորամուծություններ էր մտցնում ռազմական տեխնիկայի կիրառման մեջ: 

«Արցախից որ զանգում էր, էնքան հպարտ էր, որ այնտեղ է. ասում էր՝ գիտե՞ս ինչքան լավ ենք կատարում մեր մարտական առաջադրանքները: Հրամանատարի խոսքով, Հայկազը միշտ ասել է. եկեք ամեն ինչ արագ անենք, տղերքը կռվում են, իրենց մենակ չթողնենք:

Ինքը պատերազմ տեսավ ու երբեք չտրտնջաց, որովհետև կռվում էր հանուն Հայրենիքի»,- ասում է Հայկազի քույրը` Արևիկը:

ՀԱՅԿԱԶ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Գիշերը գալիս է, ու սկսվում է իմ դետքը: Այն չի ավարտվի մինչև իմ մահը: Ես թագ չեմ կրելու և չեմ հասնելու փառքին: Ես կապրեմ ու կմեռնեմ իմ դիրքում: Ես Թուրն եմ մթության մեջ: Ես հսկողն եմ: Ես Վահանն եմ, ով պահպանում է մարդկային թագավորությունը:  Ես իմ կյանքն ու պատիվն եմ տալիս գիշերային դետքին: Այս գիշեր և գալիք օրերին։

                                                                    Գրել է բանակ զորակոչվելու գիշերը՝ հունվարի 22, 2019 թ։

Հայաստանի մասին ոչ մեկդ ոչ մի բան չգիտեք: Դուք ուղղակի ապրում եք: Քնում ու զարթնում եք: Դրա արանքում ինչ-որ բաներ եք անում ուղղակի, բայց ոչ մի բան չեք հասկանում: Ես հիմա ուզում եմ ամեն ինչ անեմ, որ լավ լինի բանակի համար, ջոկիս, դասակիս, մարտկոցիս, դիվիզիոնիս, գնդիս, կոռպուսիս, ՊՆ-ի համար, ամեն ինչի համար: Կարանք կեղտոտ տեղ քնենք, կարանք կեղտոտ, փնթի տեղ զուգարան գնանք, կարանք սոված էլ մնանք, ծարավ էլ մնանք, կեղտոտ էլ մնանք, էդ ընդհանրապես կարևոր չի: Կարևորը, որ դու հասկանաս էդքանը: Ու էդ թեթև հարցեր են երեխայական: Կարևորը դրսից չխոսելն ա: Դրսի մարդիկ պիտի ընդհանրապեսբան չխոսան ՊՆ-ի, բանակի մասին: Ոչ մի բան: Իրավունք չունեն: Էն, ինչ պետք ա, ստեղ անում ենք: Ու ինձ դզում ա արդեն ստեղ։                                                                                                                          

Փետրվարի 22, 2020թ, Մեհրաբ։

Էսքան կռվել եմ, որ գնամ ուրիշ տե՞ղ: Կարող ա մի 2 ամիս առաջ ես էլ ասեի, որ պետք ա գնալ ուրիշ տեղ ապրել, բայց էսքանից հետո, հաստատ՝ չէ: Ու, ասենք, երբ զորացրվեմ, ու մի բան լինի, մանավանդ ստեղ, հաստատ գալու եմ: Նենց ա մի օր էլի մի բան լինելու ա: Էդ օրն էլ նենց չի, որ շատ հեռու ա։                                                                                         

Հուլիս 2020 (հուլիսյան դեպքերից հետո)

Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞: Իրենց համար ո՞նց չկռվենք 

                                                                                                     Հուլիսյան մարտերի ժամանակ 2020թ

Ես էստեղ պոստ եմ պահել 2 տարի, 2 տարի ցրտին, շոգին, սոված, ծարավ, քնաթաթախ էդ պոստերն եմ պահել: Ո՞նց կարամ ես մի քանի վախտ հետո տենամ՝ ոնց է թշնամին իրենց վերցրել։ Մենք պիտի կռվենք։                                                                                                             

Սեպտեմբեր 2020թ, Մեհրաբ

Սիրտս պայթում է, տեղս չեմ գտնում, ինձ մեղավոր եմ զգում, պիտի գնամ Արցախում կռվեմ: Եթե մենք չկռվենք, թուրքը կմտի մեր մանկության տունը: Կտեսնե՛ք, մինչև մենք Տավուշից Ղարաբաղ չգնանք, կռիվը չի վերջանա։                                                                                                

Սեպտեմբեր 2020

Էդ մի անգամ անելով չի, մի անգամ կռվելով չի։ Պետք ա՝ պիտի մեռնես հայրենիքի համար: Չգիտեմ, մի օր դու կհասկանաս երևի: Եթե Ղարաբաղը չլինի, չես լինի դու, կամ մեր տունը: Կամ չէ՝ Ու մեր տունը: Մեր մանկությունը, որտեղ որ անցել ա, էդ տեղը չի լինի: Ու եթե չլինի Ղարաբաղը, հետո Հայաստանի վրա են հարձակվելու: Կամ էդ վախտ սաղ, սաղ կկռվեն, որ չկորչի Հայաստանը, կամ կթռնեն սաղ: Ու ու՞մ ա պետք տենց կյանքը: Դե, եթե սաղ Ղարաբաղը կորցնելուց հետո պտի կռվեն, թող հիմա կռվեն: Ու չենք կորցնի Ղարաբաղը, մի բան էլ Ադրբեջանից եքա մաս կվերցնենք։                                                                                                                                       

Սեպտեմբեր 2020թ