Ես վերադառնալու եմ ԵՊՀ․ Մենուա Սողոմոնյան
ԵՊՀ դասախոս, Մենուա Սողոմոնյանը գրել է.
«Տեղեկացնում եմ, որ Երևանի պետական համալսարանից ինձ ապօրինաբար ազատելը վիճարկող հայցադիմումս երկարատև արհեստական ձգձգումներից հետո ի վերջո ընդունվել է դատական վարույթ։
Ես վերադառնալու եմ ԵՊՀ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սողոմոնյանը տեղեկացրել էր, որ ԵՊՀ ղեկավարությունվ ազատել է իրեն աշխատանքից։