COP-29-ին Հայաստանի մասնակցությունը Միրզոյանը չի բացառում
«Մեր մասնակցությունը COP-29-ին որևէ կերպ հաստատված չէ։ Հրավերը ստացել ենք, որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել»։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Իհարկե, նաև չենք էլ բացառում, բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը»,-ասաց Միրզայանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսատմյանի հարցին։
Վիրջինս հարցրել էր, թե՝ «Մեր մասնակցությունն առիթ չէ՞ հասնել նրան, որ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներն ազատ արձակվեն և Հայաստանի մասնակցությունը դրանով պայմանավորված լինի։ Այս հարցը կա՞ օրակարգում, թե՞ ոչ»։