«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ Սրբազան
Հասարակություն

Որ չմոռանամ Հադրութս

«Մեկ մեկ թվում ա, թե որ Հադրութի հետ կապված մի բան մոռանամ, հավասար կլինի նորից կորցնելուն։ Ու անընդհատ հիշում եմ, ամբողջ ուժով, մեծ ու փոքր բաներ, ու զարմանում թե ինչքան շերտեր ունի հիշողությունը, կարոտը։ Մի գրառում ինձ ստիպեց հիշել Հադրութի մեր կյանքի ձայները»։ Գրում է Գայանե Հովսեփյանն ու շարունակում.

«Մեր տան դարպասի (յերե դըրբըզեն) բացվելու ու դնգդնգալով փակվելու ձայնը, որ դնգալու քանակից ու հաճախականությունից կարայիր գուշակեիր թե ով ա գալիս։

- Մեր բասեյնի վրա ջրի շխկալեն գալու ձայնը, որից մի րոպե հետո տան եղած բոլոր դույլերը զնգզնգալեն հավաքում էինք խողովակի մոտ, որ ամեն ինչ տաս րոպեի ընթացքում լցնենք, որովհետև երկար չէր գալու ջուրը, ու հալա Վարդանուշ բաբոն էլ էնա վիդրոտենքը եր կալած քիս բիդի կռանը

- Մեր դռան զանգի՝ տիյերե զվանոկեն ծիվ ծիվ ձայնը, որ հիմնականում նշանակում էր, որ մեր Արթուրն ա էկել։ Մնացած բոլորի մոտ զանգը «Ընկեր Պողոսյան» կամ «Մանյա տյոտյա» կանչելն էր

- Ներքևի հարկից տատիկի՝ վերևի սենյակներից եկող մրմնջոցը լսելը, որ նշանակում էր, որ էլի մի բան թափած ենք թողել։ «Ախրը վեր կիրը կարթին, տինիլ չը՞ն ուրան տեղը», «էս կանփետը հուվա կերալ, թուղթերը ստեղ վեր ածալ», «աղջիկը քունտեղա եր կկենա, ուրան տեղը դյուզուցնել չի՞, քա մոր ըղչկեքը չը՞ք տուք»

- Հեռախոսի երկար զանգը, որ նշանակում էր որ մաման ա զանգում Երևանից, ու վերցնելու եմ, քաղցրիկ ձայնով ասելու ա Գաաա՞յ։

- Ալյումինի տաշտի վրա պարկից լցվող բերքի ձայնը, զնգացող լոբիներից մինչև դմփան կարտոֆիլներ ու խշխշան սոխ սխտոր

- Ումիվալնիկեն զրնգոցը (հին լվացարան էր երկաթե լեզվակով), որ մի քիչ երկար էիր զրնգացնում, տատիկն ասում էր բալա ծեր Երևանը չի է, ճյուրը պրծավ

- Ներքևի փողոցով մոտեցող մեքենաների ձայնը, ու որ օրը որ Արաքսյա մորքուրենք պիտի գային, ես առավոտից սպասում էի՝ ամեն մոտեցող մեքենայի ձայնից սիրտս թռթռալով, որ ըհըն, հանցա եկեն

- Տկողնուն՝ պնդուկի ծառից հասած պնդուկների ընկնելու ձայնը

- Լապատկեն սասը, որ խրխրթալով հողն էր փորում ու մեկ մեկ էլ քարի դեմ ընկնում,

- Թոթ թըփես վախտը, մըհակավ ճեղնին շպպցնելը, ու չադիրեն յիրա թութեն վեր տեռնալի սասը, ասիս լհա դուշք նես

- Մեր հարևան Էդիկ դայիներին (Մանյին ու Ալվարդեն) ուշունց տալավ հեյվանը կյուման տյուս անելը

- Հացի խմորի ճտճտոցը՝ տատիկիս ձեռքերի տակ, որ նշանակում էր, որ մի կատարյալ խմոր ա հունցված, ու էսա մի քանի ժամից թուռնը վըռվըռցնան ընք, հաց թխիք

- Խոհանոցում տապակվող կարտոֆիլի ճտճտոցը, որ ուժեղանում էր, տատիկս գնում էր խառնելու, կափարիչը բարձրացնում էր ու ասում բարև կարտոշկա ))), ու մենք ամեն անգամ ծիծաղում էինք, ոնց որ առաջին անգամ

- Նարինա տյոտյուն «Վլաձիիիիկ, հիիի Վլաձիկ» ծեն տալը, որ հազար Պավարոտի ծալած ուներ

- Հարևան էրեխեքի տպտպալեն հազարի տակ վազելը՝ ոչ մի դիք, քար ու քոլ հաշիվ չառնելով

- Գյուղի կանանց հազար երանգ պոետիկ անեծքները, որ ոչ մի հասցեատիրոջ չէին խնայում, բայց իրանց մեջ մի գրամ չարություն էլ չէին կրում, թերապիա էր էլի, հիմիկվա լեզվով ասած meditation

- Գյուղի կանանց քստ քստ հայաթները սրբելը, շրխկ շրխկ աման չաման լվանալը, չլպ չլպ լվացք անելը, ու ձայներից էրևում էր թե որ հարսն ա չուստրի, տոնը նի մդնիս, եղը վեր ածիս կըհըվաքիս

- Էշերին զռզռալը, վերցակնուն (աքլորների) կնաչը, հավերին կռկռոցը ձու ածելուց հետո, որ մամաս ասում էր, ասում են՝ «տուք նիք տուք նիք կտաաաաք», յանի դուք լինեիք չէիք տա ))))

- Չաղալնուն (շնագայլերի) սյասերը, որ կյանքում չէի մտածի որ կկարոտեմ, բայց էս տարի Դավիթ Բեկում մեծ հաճույքով լսեցի, կարոտս մի քիչ առա

- Ատրյադեն ուրուգունվա երգին սյասը, վեր մեզ լոխչիս սես ա լյալ, պարիքշեր ա ժողովուրդ, հանգիստ քոն լեցեք

- Մեր հանգիստնուն (գերեզմանների) լռությունը»։