Արմեն Ջիգարխանյանին հոսպիտալացրել են
Դերասան Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպւտալացվել է: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, նա տեղափոխվել է Մոսկվայի Սլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:
«Նրան անհապաղ կերպով հիվանդանոց են տեղափոխել»,- ասել են շտապօգնության ներկայացուցիչները, սակայն չեն մանրամասնել, թե ինչն է եղել դերասանին հիվանդանոց տեղափոխելու պատճառը:
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգրախանյանը բոլորովին վերջերս է ամուսնացել, իսկ դրանից առաջ՝ փետրվարի կեսերին Ջիգարխանյանին սուր գրիպի վարակով հիվանդանոց էին տեղափոխել: